Արտաքին 2 տարի առաջ - 17:30 14-12-2023

Հայաստանն է հրաժարվել Ղարաբաղից և այն ճանաչել որպես Ադրբեջանի մաս. Պուտին

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հերթական անգամ պնդել է, որ Հայաստանն է հրաժարվել Արցախից և այն ճանաչել որպես Ադրբեջանի մաս։

Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, այս մասին Պուտինն ասել է ուղիղ կապով քաղաքացիների և լրագրողների հետ կայացած հարցուպատասխանի ժամանակ։

ՌԴ նախագահի խոսքով՝ Հայաստանում բարդ գործընթացներ են տեղի ունենում՝ կապված Ղարաբաղի հետ։

«Բոլորս դա հասկանում ենք, բայց մենք չենք հրաժարվել Ղարաբաղից, այլ Հայաստանն է ընդունել, որ Ղարաբաղն Ադրբեջանի մաս է: Իրականում նրանք դա արել են սեփական նախաձեռնությամբ և մեզ առանձնապես տեղյակ չեն պահել, որ նման որոշում են պատրաստվում ընդունել: Սա պարզապես փաստի արձանագրում է: Այս հարցում կան և՛ առավելություններ, և՛ թերություններ»,- ասել է Պուտինը։

Նշենք, որ ՌԴ նախագահը նկատի ունի 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում ընդունված հայտարարությունը, որով Հայաստանը և Ադրբեջանը ճանաչում էին միմյանց տարածքային ամբողջականությունը՝ համապատասխանաբար 29,8 և 86,6 հազար քառակուսի կմ տարածքներով։ Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան