Արտաքին 3 տարի առաջ - 19:00 25-05-2023

Հայաստանը Ղարաբաղը ճանաչել է որպես Ադրբեջանի մաս. Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման համար առկա են լուրջ նախադրյալներ։ Ինչպես փոխանցում է ադրբեջանական APA լրատվական գործակալությունը, այս մասին Ալիևն ասել է Մոսկվայում կայացած Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի ընդլայնված կազմով նիստի ժամանակ։

Ալիևն ընդգծել է, որ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման համար լուրջ նախադրյալներ կան՝ հիմնված տարածքային ամբողջականության և ինքնիշխանության փոխադարձ ճանաչման վրա։ Նրա խոսքով՝ Ադրբեջանի համագործակցությունը ԵԱՏՄ անդամ երկրների հետ, բացառությամբ Հայաստանի, հաջողությամբ զարգանում է արդեն 30 տարի։

«Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման լուրջ նախադրյալներ կան տարածքային ամբողջականության և ինքնիշխանության փոխադարձ ճանաչման հիման վրա։ Այսօր ռուսական կողմի նախաձեռնությամբ տեղի կունենա Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հանդիպումը»,- ասել է նա։

Ադրբեջանի ղեկավարը նշել է, որ այսօր Ադրբեջանը Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջներ չունի, ուստի հնարավոր է երկու երկրների միջև խաղաղության պայմանագրի կնքումը։ «Հնարավորություն կա հասնել խաղաղության համաձայնագրի՝ հաշվի առնելով, որ Հայաստանը ճանաչել է Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս»,- նշել է նա։

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, մեկնաբանելով Ալիևի հայտարարությունը, ընդգծել է, որ Երևանն ու Բաքուն պայմանավորվել են ճանաչել միմյանց տարածքային ամբողջականությունը և հավելել՝ «այդ հիմքով մենք լավ առաջընթաց ենք գրանցում մեր հարաբերությունների կարգավորման ուղղությամբ»։

Նկատենք, որ Ալիևը միջոցառմանը մասնակցում է հյուրի կարգավիճակով։

Բացի այդ այսօր այսօր ռուսական կողմի նախաձեռնությամբ կկայանա Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի ու Ռուսաստանի նախագահների եռակողմ հանդիպումը։


Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում

Ձեզ գուցե հետաքրքրի