Ուղիղ եթեր
Մամուլ 2 տարի առաջ - 08:21 14-12-2023

Ադրբեջանում դեռ տասնյակ գերիներ ունենք. Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

Երեկ 32 հայ գերի վերադարձան հայրենիք: Հայ-ադրբեջանական սահմանի Կայան գյուղի հատվածում իրականացվեց գերիների փոխանակումը: Նրանց անմիջապես տեղափոխեցին Երեւան` «Մուրացանի» հոսպիտալ, որտեղ տղաներին արդեն սպասում էին ծնողները:

Խծաբերդում գերեվարված 27-ամյա Նարեկ Կոստանյանի հայրը լրագրողների հետ զրույցում ասաց, որ 3 տարի միայն Կարմիր խաչի միջոցով է կապվել, հեռախոսով խոսել որդու հետ: «Ես հիմա այնքան ուրախ եմ... երեխուս երկրորդ ծնունդն է: Երեք տարի երեխուն միայն լսել ենք, չենք տեսել: Մենք էդ հույսն ունեինք, որ այս տարի կվերադառնան, մեզ էդ հույսը տվել էին»,- ասաց նա:

Ադրբեջանում մենք դեռ տասնյակ գերիներ ունենք, եւ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունն է դեռեւս Բաքվի բանտերում: Հուսանք, որ շուտով նրանք նույնպես կվերադառնան հայրենիք, եւ այս գործընթացը չի ընդհատվի:

Ամենից շատ դիտված

23:05 Գոռ Հակոբյանը պատմել է որդու բուժման ընթացքի և ընտանիքի անցած ճանապարհի մասին
19:00 ՔՊ-ն պարտվել է. քամելեոններն են հաղթել ՏԻՄ ընտրություններում
18:39 Հալաբյան փողոցում թիթեղների տակից գտնված փոքրիկին չեն որդեգրել. ՆԳՆ-ն ու ԱԲՆ-ն մանրամասնում են
22:27 Էլիզ Մելիքյանի լուսանկարը հարցեր է առաջացրել․ ո՞վ է փոքրիկը նրա կողքին
22:34 Զելենսկին ստորագրել է ռազմական դրությունը և զորահավաքը երկարաձգելու մասին օրենքները
20:21 Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են քարով բարձված «Զիլ» բեռնատարը և «Toyota Camry»-ն․ կա վիրավոր
19:37 Ավտովթար՝ Լոռու մարզում․ բախվել են «Opel Zafira»-ն, «Chevrolet»-ը և «ՎԱԶ 2106»-ը․ կա վիրավոր
23:20 ԵՄ անդամակցության հայտ է պետք ներկայացնել, որ Բելառուսի չվերածվենք. Արամ Սարգսյանը՝ Փաշինյանին
21:10 Նիկի Մինաժը՝ Սպիտակ տան ուշադրության կենտրոնում․ ինչո՞ւ են խոսել նրա հնարավոր նշանակման մասին
21:47 Անտառի «վերքերը». ադրբեջանցիները զավթել են Շիկահողի արգելոցի մոտ 1/6 մասը. Հետք