Ուղիղ եթեր
Արտաքին 2 տարի առաջ - 15:13 13-12-2023

Հունգարիայում ընդունվել է «օտարերկրյա ազդեցության» դեմ օրենքը

Հունգարիայի խորհրդարանն ընդունել է «օտարերկրյա ազդեցության» նկատմամբ սահմանափակման միջոցառումների փաթեթը, որոնք, քննադատների կարծիքով, նպատակ ունեն լռեցնել կառավարության ղեկավար Վիկտոր Օրբանի հակառակորդներին:

Օրենքն ընդունվել է Պետական ժողովի պատգամավորների ճնշող մեծամասնության աջակցությամբ, որտեղ գերակշռում է վարչապետ Վիկտոր Օրբանի «Ֆիդես-Հունգարիայի քաղաքացիական միություն» իշխող կուսակցությունը:

Ի թիվս այլ բաների, օրենքը նախատեսում է մինչև երեք տարի ազատազրկում ընտրություններին մասնակցող այն թեկնածուների համար, ովքեր արտասահմանից որևէ տիպի միջոցներ են ստանում։ MTI հունգարական պետական լրատվական գործակալության հաղորդմամբ՝ փոփոխություններ են կատարվել նաև երկրի Քրեական օրենսգրքում և Սահմանադրությունում։

Ավելի վաղ Հունգարիայում արդեն արգելվել էր քաղաքական կուսակցությունների արտասահմանյան ֆինանսավորումը, սակայն այժմ այդ արգելքը տարածվում է նաև թեկնածուներ առաջադրող կազմակերպությունների վրա։ Քննադատները մտավախություն ունեն, որ օրենքը կարող է օգտագործվել այլախոհներին և Օրբանի կառավարության քաղաքականության հակառակորդներին ճնշելու համար:

Ամենից շատ դիտված

20:12 11-ամյա տղան անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց․ նրան այգում կոնֆետ են հյուրասիրել
11:24 Ողբերգական դեպք՝ Երևանում․ 5-ամյա տղան ընկել է 3-րդ հարկի պատուհանից ու մահացել
21:30 Ռիսկի գնալու արվեստը․ ինչպես նկարչուհի Մարիամ Մանուկյանը հայտնվեց Միլանի ու Փարիզի ցուցահանդեսներում
22:17 «Գյումրի նաշ գորոդ». 102-րդ ռազմաբազայի զինծառայողների մասնակցությամբ բռնության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել
13:26 9 մարդու կյանք խլած վթարի վայրում ճանապարհը գծանշված է եղել․ Խուդաթյանը պարզաբանում է ներկայացրել
21:18 Իրանը հայտնել է Քեշմ կղզու մոտակայքում ամերիկյան ԱԹՍ-ի խոցման մասին
23:35 Հայաստանյան ընդդիմադիր ուժերը հավաքվել են մեկ սեղանի շուրջ․ հանրությանը կներկայացնեն ընդհանուր դիրքորոշում
23:13 Անչափահասի ինքնազգացողությունը վատացել է այգում կոնֆետ ուտելուց և սրճեփից կաթ խմելուց հետո․ ՆԳՆ
13:19 Առաջիկա օրերին սպասվում է ձյուն, բուք, մերկասառույց. վարորդներին հորդորում ենք երթևեկել ձմեռային անվադողերով
23:42 Ընդդիմադիր ուժերը հայտարարել են համազգային համախմբման ձևավորման մասին