Արտաքին 2 տարի առաջ - 13:20 13-12-2023

Գերիների փոխանակումը կկայանա այսօր` Իջևան-Ղազախ հատվածում. ԶԼՄ

Դեկտեմբերի 13-ի առավոտյան հայ-ադրբեջանական սահմանին՝ Իջևանի և Ղազախի շրջանում, տեղի կունենա հինգ օր առաջ հայտարարված ռազմագերիների փոխանակումը։ Այս մասին հայտնում է ադրբեջանական Turan լրատվական գործակալությունը` հղում անելով իր աղբյուրներին:

Սպասվում է, որ Ադրբեջանը ազատ կարձակի 32 հայ զինվորի, իսկ Հայաստանը՝ երկու ադրբեջանցի զինվորի։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Հայաստան տեղափոխվելիք 32 անձանցից 26-ը ձերբակալվել են 2020 թվականի դեկտեմբերին օկուպացված Հադրութի շրջանում, իսկ մնացած 6-ը տարբեր ժամանակներում բերման են ենթարկվել սահմանին։

Ինչ վերաբերում է ազատ արձակվելիք երկու ադրբեջանցուն, ապա նրանք ձերբակալվել էին Սյունիքում: Նրանք Հայաստանի պետական սահմանը հատած զինծառայողներ Ագշին Գաբիլի Բաբիրովն ու Հուսեյն Ահլիմանի Ախունդովն են։ Վերջինը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատակցին էր սպանել և դատապարտվել ցմահ ազատազրկման

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան