Արտաքին 4 տարի առաջ - 15:37 30-06-2022

«Ազովստալից» գերիների փոխանակումը իրականացվել է Պուտինի անմիջական ցուցումով. ՌԴ ՊՆ

«Ազովստալից» ուկրաինացի զինվորականների փոխանակումը ռուսաստանցիների հետ տեղի է ունեցել Գերագույն գլխավոր հրամանատարի անմիջական ցուցումով, հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։ Փոխանակումը 144-ը 144-ի դիմաց ձևաչափով տեղի է ունեցել հունիսի 29-ին։

Ազատ արձակված 144-ից 95-ը «Ազովստալի» պաշտպաններն են։ Նրանց թվում են «Ազով» գնդի 43 զինծառայողներ։

Ռուսական կողմի պնդմամբ՝ «Ազովստալից» ընդհանուր առմամբ գերի է հանձնվել 2439 մարդ։ 2,5 հազար գերիների թվի մասին հայտնել է նաև Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

Այսօր ՌԴ ՊՆ-ն նաև հայտարարել է, որ ռուսական գերության մեջ է գտնվում ավելի քան 6000 ուկրաինացի զինվորական։ Ավելի վաղ Ուկրաինայի փոխվարչապետ Իրինա Վերեշչուկը հայտարարել էր, որ մոտ 2000 ուկրաինացի զինվորական կարող է գտնվել ռուսական գերության մեջ։

Երեկ տեղի ունեցած փոխանակումն ամենամեծն է պատերազմի սկզբից ի վեր։ Զինվորականների կողմից «Ազովստալի» գրավումից հետո ռուս քաղաքական գործիչներն ու քարոզիչները առաջարկել էին նրանց դատել և նույնիսկ մահապատժի ենթարկել՝ անվանելով նացիստներ և ռազմական հանցագործներ։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով