Միտք 2 տարի առաջ - 11:15 12-12-2023

Բռնագանձման հայցերն այժմ ահավոր խնդիր կստեղծեն նոտարների մոտ․ Արսեն Թավադյան

Արսեն Թավադյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Այ այսպիսի պաթետիկ գրառմամբ ԲԴԽ-ն երեկ ազդարարեց, որ իրենք մեր դատական համակարգը յոթմղոնային քայլերով առաջ են տանում:
Ուղղակի մի քանի նկատառում`
1. Երևի պետք է մի փոքր համեստ լինել, որովհետև այսպիսի լուծումը ոչ մեծ աշխատանք, ոչ էլ մեծ ուղեղ չի պահանջում,
2. Արդեն մի քանի տարի է առկա են դատարաններն անիմաստ հայցերից բեռնաթափելու բազմաթիվ առաջարկներ: Կառավարությունը և ԲԴԽ-ն նոր բարեհաճեցին ինչ-որ լուծում գտնել:
3. Ընտրվել է հնարավոր տարբերակներից ամենավատ լուծումը, որը պրոբլեմը մեկ տեղից տեղափոխում է այլ տեղ: Եթե առաջ բռնագանձման հայցերը մեծ խնդիր էին ստեղծում դատարանում, ապա այժմ ահավոր խնդիր կստեղծեն նոտարների մոտ: Դա այն պարագայում, երբ փորաձագետներն առաջարկում էին շատ ավելի քիչ ծախսատար և արդյունավետ տարբերակներ:
Այնպես որ, կրկնեմ, պետք է մի փոքր համեստ լինել, և ուշացած, այն էլ բավականին կիսատ փոփոխությունը չներկայացնել որպես մեծ նվաճում»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով