Ներքին 3 տարի առաջ - 10:15 04-08-2023

Կառավարությունը տեսնում է, որ հավանություն չկա, սկսում է «լայքեր մուրալ». Արսեն Թավադյան

Իրավաբանական գիտությունների թեկնածու, փաստաբան Արսեն Թավադյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Անցած շաբաթ գրել էի, որ e-draft համակարգում հրապարակվել է «Ակադեմիական քաղաքի» հայեցակարգը հաստատելու մասին կառավարության որոշման նախագիծը։

Հիշեցնեմ` այս նախագծով առաջարկվում է լուծել Հայաստանի կրթության և գիտության «հիմնական» խնդիրը` տեղափոխել բուհերը Աշտարակ քաղաքի մոտ։

Ավելորդ է ասել, որ նախագիծը հիմնավորված չէ, որևէ տեղ չունի ոչ մի փաստարկում։

Երբ քննադատական գրառում կատարեցի նախագծի վերաբերյալ, e-draft համակարգում նախագծին կողմ և դեմ էին գրեթե հավասար մոտ 30 անձ։

Դրանից հետո նախագիծը շատ լայն քննադատության արժանացավ, որի պատճառով դեմ ձայների քանակը հասավ մոտ 200-ի, կողմը մնաց 30։

Այսօր կրկին նայեցի e-draft-ը և պարզեցի, որ համակարգում «լցոնում են» արել։ Նախագծի կողմ ձայների քանակը հասնում է 400-ի։

Սա այնքան զավեշտալի է` կառավարությունը ստեղծում է համակարգ, որ ստուգի արդյոք որոշակի նախագիծ հանրության հավանության արժանանում է թե ոչ. տեսնում է, որ հավանություն չկա, սկսում է «լայքեր մուրալ»։

Իհարկե, «լցոնման» փաստը մատնում է այն, որ նախագծին կողմ որևէ գրառում համակարգում չկա. միայն քննադատություն։

Լայք դնելը հեշտ է, փաստարկ բերելը` բարդ»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով