Ներքին 2 տարի առաջ - 09:27 12-12-2023

Ձկնաբույծների ակցիայի հովանավորը Սամվել Ալեքսանյա՞նն է

Երկու շաբաթվա դադարից հետո երեկ վաղ առավոտյան ձկնաբույծները հերթական բողոքի ակցիան իրականացրեցին Կառավարական 3-րդ մասնաշենքի դիմաց՝ պահանջելով Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանին։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 22-ին Ազգային ժողովը 2-րդ և վերջնական ընթերցմամբ ընդունել է Ջրային օրենսգրքում փոփոխությունների նախագիծը, ըստ որի՝ Հայաստանի ձկնաբուծական տնտեսությունները, որոնք ջուր են ստանում ստորգետնյա հորատանցքերից, պետք է օգտագործեն միայն ջրի շրջանառության խնայող համակարգեր։ Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը հայտարարել է, որ նման համակարգերը պետք է թույլ տան վերաօգտագործել ջրի առնվազն 40 տոկոսը:

Ձկնաբույծները պնդում են, որ սա խնդիրներ է առաջացնելու իրենց համար, որ սրան հետևելու է տնտեսություններում առկա ջրերի 40 տոկոս կրճատում:

Մյուս կողմից էլ, փորձագիտական բազմաթիվ ուսումնասիրություններ կան, որ ստորգետնյա ջրերի անխնա օգտագործումն անխուսափելիորեն հանգեցնելու է Արարատյան դաշտավայրի անապատացմանը։

Oragir.News-ի տեղեկություններով, նախարարության շենքի դիմաց կազմակերպված բողոքի ակցիան ինքնաբուխ չէ, այլ՝ ուղղորդված։

«Խոսքը ԱԺ նախկին պատգամավոր, նախկինների և ներկաների սիրելի գործարար Սամվել Ալեքսանյանի մասին է։ Ամենամեծ ու ամենաշատ լճերը նրան են պատկանում, ուստի այս որոշումը մեծ հարված է Ալեքսանյանի համար, դրա համար էլ փորձված, հին ու բարի մեթոդներին է դիմում՝ պատվերով ցույցեր։

Ինչո՞ւ եմ այդպես ասում, որովհետև բոլորս էլ հիշում ենք՝ Փակ շուկան «Երևան սիթի»-ի վերածելու համար ցույցերը, երբ նույն մարդիկ մի քանի օր շարունակ հավաքվում էին և պահանջում, որ շուկան «Երևան սիթի» դառնա»,- ասաց մեր աղբյուրը։

Oragir.News-ը փորձեց կապ հաստատել Սամվել Ալեքսանյանի հետ, սակայն ոչ նա պատասխանեց զանգերին, ոչ էլ նրա օգնական Արմանը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով