Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 15:13 11-12-2023

Մետրոյում խայտառակ վիճակը շարունակվում է․ «Մայր Հայաստան»

«Մայր Հայաստան» ժողովրդական շարժման հաղորդագրությունը՝ կից տեսանյութով․ «Նոյեմբերի 29-ին Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամներն ու փորձագետը, քաղաքացիների բողոքների հիման վրա, ուսումնասիրություն էին իրականացրել Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենում։ Քաղաքացիները դժգոհում էին, որ առավոտյան ժամը 08։00-09։00-ի ընթացքում գնացքները մոտենում են 4-6 րոպե պարբերականությամբ և արդեն «Գործարանային» ու «Սասունցի Դավիթ» կայարաններում իրենք դժվարությամբ են կարողանում տեղ գտնել վագոններում, իսկ քաղաքացիների զգալի մասն էլ մնում է կայարաններում։ Այցելության մասին նախապես տեղեկացրել էինք մետրոյի տնօրինությանը, ինչը հնարավորություն էր տվել նրանց այդ օրը կարգավորել եղած խնդիրները։ Մեր այցելության ընթացքում գնացքներն աշխատում էին 2-3 րոպե պարբերականությամբ, սակայն այդ դեպքում էլ նկատվում էին դեպքեր, երբ քաղաքացիները մնում էին կայարաններում, քանի որ վագոններում բացարձակ տեղավորվելու հնարավորություն չկար։

Այսօր՝ դեկտեմբերի 11-ին, խմբակցության փորձագետը կրկին այցելել է մետրոպոլիտեն և արձանագրել, որ գնացքները կայարան են մտնում 4-5 րոպեի պարբերականությամբ և անգամ առավոտյան ժամը 9-ից հետո «Սասունցի Դավիթ» կայարանում զգալի թվով քաղաքացիներ չեն կարողանում վագոններում տեղ գտնել։
Այսօրվա ընթացքում արձանագրված պատկերը ապացուցում է, որ մեր այցելության օրը փորձել են ծածկել խնդիրները, իսկ հաջորդող օրերին մետրոպոլիտենը շարունակում է քաղաքացիներին վատ որակի ծառայություն մատուցել։ Մարդիկ ուշանում են աշխատանքից, քանի որ ՔՊԿ-ական իշխանությունը միջոցներ չի հատկացնում խնդրի լուծման համար։ Իսկ խնդրի լուծումը պարզ է՝ ձեռք բերել նոր վագոններ կամ վերանորոգել շարքից դուրս եկածները, որպեսզի գնացքներն առավոտյան ժամերին եղածից ավելի վագոններով մտնեն կայարաններ»։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
11:10 Տարադրամի փոխարժեքները
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
23:10 Հասմիկ Հակոբյանը մեծ քաղաքականությունը շփոթել է «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդաշարի հետ. լրագրող
07:47 Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի»․ «Հրապարակ»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
09:10 Ֆրանսիայում տեղատարափ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղը երեք մարդու կյանք է խլել
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով