Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 13:10 11-12-2023

Թաքնված մի հատ նոր բիզնե՞ս եք ստեղծում որոշ պաշտոնյաների համար․ Մինասյանը՝ ՔՊ-ին

«Մեքենայի պահպանության համար օրական 1600 դրամ վճարն արդեն բարձր է, քան շուկայում նման ծառայություններ մատուցելը։ Եթե էդ մարդը կարող է արագ ձևակերումն անել, կհանի, կտանի, օրը 500-600 դրամով պահպանության կհանձնի։ Հետևաբար ձեր բացատրածը տրամաբանության մեջ չի մտնում, այլ տրամաբանության մեջ կարա մտնի, օրինակ, թաքնված բիզնես եք ուզում ստեղծել որոշ պաշտոնյաների համար՝ ստվերային հնարավորություն, որ 5000 դարձնեք, կողքը առանձին բան կանեք, մի 3000-ով կտաք»,- Կառավարության ներկայացրած «Պետական տուրքի մասին օրենքում լրացում կատարելու» նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը։

ՔՊ-ական պատգամավոր Արթուր Հովհաննիսյանն ի պատասխան ասաց «Մեզ ձեր արշինով մի չափեք, էս էն թվերը չի, որ օրենք բերենք, պաշտոնյաների համար բիզնեսներ ստեղծենք, պետությունը թալանենք»։
Արծվիկ Մինասյանն էլ հայտարարեց.
«Պարոն Հովհաննիսյան, բերեք մեկ օրինակ, որ ես երբևէ մի նախագիծ եմ բերել որևէ անձի բիզնես շահերը սպասարկելու համար, հակառակ դեպքում ակնկալում եմ հրապարակային ներողություն՝ ձեր խոսքի համար»:

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
11:10 Տարադրամի փոխարժեքները
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
23:10 Հասմիկ Հակոբյանը մեծ քաղաքականությունը շփոթել է «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդաշարի հետ. լրագրող
07:47 Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի»․ «Հրապարակ»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
09:10 Ֆրանսիայում տեղատարափ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղը երեք մարդու կյանք է խլել
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով