Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 11:29 11-12-2023

Ներքին աուդիտի ստորաբաժանման ղեկավարները և աուդիտորները կհամարվեն հանրային ծառայողներ

Պետական եկամուտների կոմիտեն առաջարկում է պետական մարմիններում և տեղական ինքնակառավարման մարմիններում ներքին աուդիտի ստորաբաժանման ղեկավարին և ներքին աուդիտորներին համարել հանրային ծառայողներ: ԱԺ-ում համապատասխան նախագիծը ներկայացրեց Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Մանուկյանը։

«Բացի այդ, «Ներքին աուդիտի մասին» օրենքում սահմանված է սահմանափակում, որ ներքին աուդիտի ստորաբաժանման ղեկավար չեն կարող նշանակվել վերջին երկու տարվա ընթացքում առանձին կառուցվածքային ստորաբաժանում կամ ինքնուրույն միավոր հանդիսացած անձինք։ Այս ժամկետն առաջարկում ենք փոխել և այն սահմանել մեկ տարի ժամկետով՝ նկատի ունենալով հետևյալը, որ ներքին աուդիտի մասին օրենքով և հաստատված ստանդարտներով մեկ տարին բավարար ժամանակ է, որպեսզի ռիսկերը բացառվեն, իսկ կազմակերպության ղեկավարին պետք է հնարավորություն տալ իր բանիմաց կադրերով համալրելու ներքին աուդիտի ստորաբաժանումը»,-ասաց Մանուկյանը՝ հավելելով, որ նախագիծը դրական եզրակացություն է ստացել Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովում։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
11:10 Տարադրամի փոխարժեքները
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
23:10 Հասմիկ Հակոբյանը մեծ քաղաքականությունը շփոթել է «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդաշարի հետ. լրագրող
07:47 Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի»․ «Հրապարակ»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
09:10 Ֆրանսիայում տեղատարափ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղը երեք մարդու կյանք է խլել
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով