Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 10:55 11-12-2023

Յուրաքանչյուր տաքսի ծառայության վարորդ ամեն պատվերից 2-3% տուրք է վճարելու. Թունյան

Թյուրընկալում է եղել, որ մենք յուրաքանչյուր տաքսի շահագործողի համար 1 մլն դրամ տուրք ենք սահմանում։ Այս մասին այսօր ԱԺ-ում իր ելույթում ասաց ՔՊ-աան պատգամավոր Բաբկեն Թունյանը։

«Նախորդ շաբաթ մենք ընդունեցինք «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը, որով որոշակի փոփոխություններ են սահմանվում տաքսի ծառայությունների, մասնավորապես, առցանց տաքսիների համար:

Վերջին 2-3 օրերի ընթացքում բազմաթիվ մեր գործընկերներ զանգահարել, գրել են այդ օրենքի հետ կապված: Թյուր ընկալում է եղել, որ մենք յուրաքանչյուր տաքսի շահագործողի համար մեկ մլն դրամ տուրք ենք սահմանում: Ուզում եմ ասել՝ նման բան չկա: Մեկ մլն դրամ տուրք սահմանվում է միայն օպերատորների համար տարեկան մեկ անգամ: Իսկ յուրաքանչյուր տաքսի շահագործող ընդամենն իր ամեն պատվերից 2-3 տոկոսի չափով տուրք է վճարելու, որը ավտոմատ գանձվելու է: Այսինքն՝ այդ մեկ մլն դրամ տուրքը մեր տաքսի վարող քաղաքացիներին չի վերաբերում: Նման խոսակցություններն իրականության հետ կապ չունեն»,-ասաց նա:

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
11:10 Տարադրամի փոխարժեքները
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
23:10 Հասմիկ Հակոբյանը մեծ քաղաքականությունը շփոթել է «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդաշարի հետ. լրագրող
07:47 Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի»․ «Հրապարակ»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
09:10 Ֆրանսիայում տեղատարափ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղը երեք մարդու կյանք է խլել
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով