Միտք Ներքին 2 տարի առաջ - 01:31 10-12-2023

Երբ դու Արթուր Վանեցյանի որդին ես․ Արտյոմի ընկերը հերքում է տարածել

Իրավաբան, «Հայրենիք» կուսակցության խոսնակ Սոս Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Երբ դու Արթուր Վանեցյանի որդին ես, ոչ միայն իրավունք չունես իրավախախտում կատարել, այլ նաև հայտնվել մի իրավիճակում, երբ քո մեքենային գալիս և հարվածում է ինչ-որ անծանոթ մի մարդ։
Արտյոմ Վանեցյանի մեքենայի հետնամասին դեկտեմբերի 7-ին հարվածել է մեկ այլ անձի մեքենա՝ պատճառելով զգալի գույքային վնաս։ Այդ մեկ այլ անձի մեքենայից ոստիկանությունը հայտնաբերել է թմրանյութի նման ինչ-որ բան (երևի կպարզեն, թե ինչ է)։

Նկատեցիք չէ՞, որ Արտյոմ Վանեցյանը մինչև այս պահը ոչ մի կանոն չի խախտել, ավելին՝ այս դեպքի տուժողն է (գույքը վնասվել է ոչ իր մեղքով և այլն)։

Այսքանը բավական է, որ հայկական ժամանակները հրապարակեն Արթուր Վանեցյանի նկարը, գրեն, որ Արտյոմ Վանեցյանը վթարի է ենթարկվել և, ուշադրություն, նույն վերնագրի մեջ գրեն՝ հայտնաբերվել է թմրանյութ։ Սա էլ իր հերթին հրաման է հայկական ժամանակների բոլոր xosnak.am-ներին, որ սրանք այնքան լկտիանան, որ գրեն, թե իբր թմրանյութը Արտյոմի մեքենայի մեջից է հայտնաբերվել։ Այ այսպիսի մի ապուշ իրավիճակ։

Ես էլ ստիպված եմ, առաջին հերթին որպես Արտյոմի ընկեր, հերքել նիկոլյան ժամանակների տխմարությունները, որովհետև հնարավոր չէ, որ բոլորը անձամբ ճանաչեն Արտյոմին և առաջին վայրկյանից հասկանան, որ ավելի շուտ Պիզայի աշտարակը կուղղվի, քան Արտյոմն ու թմրանյութները իրար հետ որևէ, անգամ վիզուալ կապ կունենան։

Հ.Գ. շնորհակալ ենք բոլոր անհանգստացող ծանոթ և անծանոթ մարդկանց։ Փառք աստծո վթարի հետևանքով առողջական որևէ լուրջ խնդիր Արտյոմը չունի»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում