Ներքին 1 տարի առաջ - 09:47 22-12-2024

Երևանում վիճաբանությունից հետո «Թիթեռի» որդին և ընկերը եկել են հաշվեհարդարի․ shamshyan.com

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, դեկտեմբերի 16-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Էրեբունու բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ «գանգուղեղային վնասվածք» ախտորոշմամբ շտապօգնության 43 խումբը «էրեբունի» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի քաղաքացու, ում հարազատներ շտապօգնության բժիշկներին հայտնել են, որ ավտոմեքենայով մոտեցել են և տուժածին մահակով հարվածել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն հիվանդանոց է մեկնել ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևան քաղաքի վարչության և համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Էրեբունու բաժնի օպերատիվ խմբերը, որտեղ պարզվել է, որ տուժածը Երևանի բնակիչ 28-ամյա Արսեն Վ․-ն է, ով ոստիկաններին հայտնել է, որ նույն օրը ավտոմեքենայի վերանորոգման հետ կապված վիճաբանություն է ունեցել «թիթեռ» մականվամբ Արմենի հետ, որի ընթացքում միմյանց հասցեին հնչեցրել են փոխադարձ հայհոյանքներ, որից հետո վերջինիս որդին Դավիթը և ընկերը՝ Խաչիկը, գալով Նոր Արեշ 22 փողոց մոտ իրեն պատճառել են մարմնական վնասվածք:

Պարզվել է, որ ոմն Արմենը՝ «թիթեռը» հանդիսանում է Երևանի բնակիչ 53-ամյա Արմեն Մ․-ն, ոմն Դավիթը՝ Երևանի բնակիչ 22-ամյա Դավիթ Մ․-ն, իսկ Խաչիկը՝ Երևանի բնակիչ 22-ամյա Խաչիկ Վ․-ն։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում