Ներքին 2 տարի առաջ - 21:02 06-12-2023

ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանն ընդունել է Համաշխարհային բանկի պատվիրակությանը

Դեկտեմբերի 5-ին ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանն ընդունել է Համաշխարհային բանկի պատվիրակությանը՝ Ղուրամ Ֆարուքի գլխավորությամբ։

Ողջունելով հյուրերին՝ Արփինե Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Պետական հատվածի արդիականացման 4-րդ վարկավորման ծրագրի շրջանակներում (PSMP-4) արդյունավետ փոխգործակցության համար։ Նշված ծրագրի շրջանակներում նա հատուկ անդրադարձ է կատարել ծրագրված համատեղ միջոցառումներին, որոնք ներառում են նաև օպերատիվ կառավարման կենտրոնի կարողությունների զարգացման ուղղությունը, ինչն էլ կունենա քրեական և համայնքային ոստիկանությունների ոլորտներում առօրյա գործառույթների թվայնացում։

ՆԳ նախարարի տեղակալը կարևորել է նաև համայնքային ոստիկանների համար անհրաժեշտ նյութատեխնիկական հագեցվածության ապահովումը, այդ թվում՝ համազգեստին ամրացվող տեսախցիկների առկայությունը, որոնց գործարկման շնորհիվ կապահովվի համայնքային ոստիկանների թափանցիկ և հաշվետու գործելաոճը։

Հյուրերը շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ խոսել են համագործակցության արդյունքում ինչպես արդեն իսկ իրականացված, այնպես էլ նախատեսվող ծրագրերի մասին։

Քննարկվել են նաև նյութական պահուստների կառավարման պլատֆորմում նախատեսվող ծրագրերի և միասնական օպերատիվ կառավարման կենտրոնի ձևավորման մասին հարցեր։

Մտքեր փոխանակելիս կարևորվել է քաղաքացիներին ծառայություն մատուցելու նպատակով մեկ միասնական օպերատիվ կառավարման կենտրոնի ձևավորումը, ինչի արդյունքում կմատուցվի բարձրակարգ ծառայություն, ինչպես նաև էականորեն կբարձրանա օպերատիվ արձագանքելու հնարավորությունը։

Հանդիպմանը Համաշխարհային բանկի ներկայացուցիչները պատրաստակամություն են հայտնել շարունակելու Ներքին գործերի նախարարությանն աջակցությունը: Քննարկվել է համագործակցության հետագա ուղղությունների ճանապարհային քարտեզը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան