Ներքին 2 տարի առաջ - 22:45 30-01-2024

Արփինե Սարգսյանն ընդունել է ԱՄՆ պետդեպարտամենտի պատվիրակությանը

Հունվարի 30-ին ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանն ընդունել է ԱՄՆ պետդեպարտամենտի արդարադատության հարցերով ավագ խորհրդատու Մայքլ Վասկոյին և Երևանում ԱՄՆ դեսպանատան Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության քրեական արդարադատության բարեփոխումների ծրագրի ղեկավար Քրիստինա Աֆոյանին: Հայտնում են ՆԳ նախարարության մամուլի ծառայությունից։

Արփինե Սարգսյանն անդրադարձել է ՆԳ նախարարության ձևավորմանն ու կադրերի ընտրության թափանցիկ և հաշվետու մեխանիզմներին: Հակակոռուպցիոն քաղաքականության վերաբերյալ հարցերի շրջանակում Արփինե Սարգսյանը նշել է, որ այդ ուղղությամբ ՆԳ նախարարությունում ձևավորվել է Ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչությունը: Նաև ներկայացրել է վարչության գործունեության հիմնական ուղղություններն ու կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դեմ պայքարում արձանագրված արդյունքները՝ ընդգծելով կառույցի թափանցիկ գործելաոճի, հանրությանը տեղեկատվության հասանելիության ապահովման առաջնահերթությունը։

Ատեստավորման անցկացման կարգի վերաբերյալ ՆԳ փոխնախարարը նշել է այդ գործընթացում բարեվարքության ստուգման տարբեր բաղադրիչների առկայության, իրականացված ծավալուն աշխատանքի մասին:

Անդրադառնալով նոր ձևավորվող Քրեական ոստիկանությանը՝ Արփինե Սարգսյանը ոստիկանության ոլորտի բարեփոխումներում հատկապես կարևորել է հանցավորության դեմ պայքարում նոր տեխնոլոգիաների ներդրման, անձնակազմի կարողությունների զարգացման, կադրերի համալրման վերաբերյալ հարցերը։

Կիբերհանցավորության, կրիպտոարժույթների, նաև կոռուպցիոն բնույթի հանցագործությունների բացահայտման ուղղությամբ հարցերի քննարկմանը ՆԳ փոխնախարարը կարևորել է ոլորտում նոր տեխնոլոգիաների ու մեխանիզմների ներդրումը:

Հանդիպմանը ամերիկյան կողմը բարձր է գնահատել ՆԳՆ համակարգում իրականացվող բարեփոխումներն ու դրանց արդյունքները, ներկայացրել Հակակոռուպցիոն ռեֆորմներին աջակցող ծրագիրը, որի շրջանակում ԱՄՆ-ը պատրաստակամ է աջակցելու ՆԳ նախարարությանը:

Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել սերտորեն աշխատել նախանշված ուղղություններով՝ շարունակելով արդյունավետ համագործակցությունը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով

Ձեզ գուցե հետաքրքրի