Ուղիղ եթեր
Մամուլ 2 տարի առաջ - 08:10 06-12-2023

Ո՞րն է լինելու հաջորդը․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

Երեկ Ալավերդիում իշխանությունը ռեւանշի գնաց՝ իրականացնելով իմպիչմենթ, որն իրականում ոստիկանական օպերացիա էր, այլ ոչ թե տեղական ինքնակառավարման մարմինների՝ օրենքով նախատեսված գործընթաց։ Թվում է, թե իմպիչմենթը քաղաքակիրթ պրոցես է, եւ բոլոր առաջադեմ երկրներում այն իրականացվում է, բայց այս պարագայում իմպիչմենթի անվան տակ իշխանազավթման բացարձակ ապօրինի գործողություն արվեց։

Նախ օրինական ընտրված եւ լավ աշխատող համայնքապետին հեռացրին՝ միայն այն պատճառով, որ նա ՔՊ-ական չէ եւ չի ծառայում ՔՊ-ին։ Եվ իշխանության բերեցին մարզում վարկաբեկված նախկին ՀՀԿ-ականի, որի նկատմամբ բազմաթիվ քրեական գործեր են հարուցվել, եւ նա բազմիցս սկանդալների մեջ է հայտնվել։ ՏԻՄ-երում իշխանությունն ամեն գնով զավթող ՔՊ-ն, փաստորեն, նախընտրում է կրիմինալին՝ Վանաձորում Ակային համայնքապետ նշանակելուց հետո Ալավերդին գրավեցին։ Ո՞րն է հաջորդը։

Ամենից շատ դիտված

23:05 Գոռ Հակոբյանը պատմել է որդու բուժման ընթացքի և ընտանիքի անցած ճանապարհի մասին
19:00 ՔՊ-ն պարտվել է. քամելեոններն են հաղթել ՏԻՄ ընտրություններում
18:39 Հալաբյան փողոցում թիթեղների տակից գտնված փոքրիկին չեն որդեգրել. ՆԳՆ-ն ու ԱԲՆ-ն մանրամասնում են
22:27 Էլիզ Մելիքյանի լուսանկարը հարցեր է առաջացրել․ ո՞վ է փոքրիկը նրա կողքին
22:34 Զելենսկին ստորագրել է ռազմական դրությունը և զորահավաքը երկարաձգելու մասին օրենքները
20:21 Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են քարով բարձված «Զիլ» բեռնատարը և «Toyota Camry»-ն․ կա վիրավոր
19:37 Ավտովթար՝ Լոռու մարզում․ բախվել են «Opel Zafira»-ն, «Chevrolet»-ը և «ՎԱԶ 2106»-ը․ կա վիրավոր
23:20 ԵՄ անդամակցության հայտ է պետք ներկայացնել, որ Բելառուսի չվերածվենք. Արամ Սարգսյանը՝ Փաշինյանին
21:10 Նիկի Մինաժը՝ Սպիտակ տան ուշադրության կենտրոնում․ ինչո՞ւ են խոսել նրա հնարավոր նշանակման մասին
21:47 Անտառի «վերքերը». ադրբեջանցիները զավթել են Շիկահողի արգելոցի մոտ 1/6 մասը. Հետք