Մամուլ 2 տարի առաջ - 07:14 06-12-2023

Թավշյահեղափոխականների թիմում նոր «շմայսներ» եւ «մհերսեդրակյաններ» են կերտվում. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

Թավշյահեղափոխականների թիմում նոր «շմայսներ» եւ «մհերսեդրակյաններ» են կերտվում: Այս անգամ խոսքը ԱԺ-ում ոչնչով աչքի չընկնող, հազվադեպ ելույթներ ունեցող Արեն Մկրտչյանի մասին է: Նա երեկ Ալավերդու համայնքապետարանում որոշել էր «կինոյի տղա» խաղալ ու իսկական շոու էր բեմադրել:

Ինչպես հայտնի է, երեկ տեղի ունեցավ Ալավերդի համայնքի ավագանու նիստ, որ ժամանակ իրենց «ժողովրդավարության բաստիոն» հռչակած ՔՊ-ականները անվստահություն հայտնեցին Ալավերդու ընդդիմադիր համայնքապետ Արկադի Թամազյանին, որը ներկայացնում էր «Ապրելու երկիր» կուսակցությունը, այն կուսակցությունը, որի հովանավորը Ռուբեն Վարդանյանն է, եւ որի ազատության համար փաստացի ոչինչ չի անում Նիկոլ Փաշինյանի թիմը: Եվ, ահա, ՔՊ-ական պատգամավոր Արեն Մկրտչյանը, որը վերջին անգամ անհիշելի ժամանակներից է ԱԺ-ում ելույթ ունեցել կամ որեւէ նախագիծ հեղինակել, որոշել էր Ալավերդու համայնքապետարանում շոու բեմադրել եւ գոնե այնտեղ աչքի ընկնել:

Նա անընդհատ կռիվ էր հրահրում, անվայելուչ պահվածք էր դրսեւորում եւ վիրավորական արտահայտություններ հնչեցնում Ալավերդու արդեն նախկին համայնքապետ Արկադի Թամազյանի հասցեին: Ուշագրավ է, որ 2022թ.-ի՝ Ալավերդի համայնքի ՏԻՄ ընտրություններում Արեն Մկրտչյանը գլխավորում էր ՔՊ կուսակցության համամասնական ցուցակը, սակայն ՔՊ-ն Ալավերդիում պարտվել էր «Ապրելու երկիր» կուսակցությանը: Այս պարտության համար ՔՊ-ականները մինչեւ հիմա մեղավոր համարում են Արեն Մկրտչյանին:

Հիմա, փաստորեն, ընտրությունները տապալած Արեն Մկրտչյանը որոշել է կռիվների եւ անվայելուչ շոուների միջոցով Նիկոլ Փաշինյանի աչքին բարձրանալ ու թիմակիցների մոտ նորից իր հանդեպ վստահություն ձեւավորել՝ դառնալով մերօրյա Շմայս:

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում

Ձեզ գուցե հետաքրքրի