Ներքին 2 տարի առաջ - 13:43 05-12-2023

Լիտվայում ՀՀ դեսպան Արա Մարգարյանն իր հավատարմագրերն է հանձնել նախագահ Գիտանաս Նաուսեդային

Դեկտեմբերի 4-ին Լիտվայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Արա Մարգարյանն իր հավատարմագրերն է հանձնել նախագահ Գիտանաս Նաուսեդային։ Այս մաին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։

Պաշտոնական արարողությանը հաջորդած առանձնազրույցի ընթացքում նախագահ Գիտանաս Նաուսեդան շնորհավորել է դեսպան Արա Մարգարյանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և հաջողություն մաղթել այդ պատասխանատու առաքելության իրականացման գործում:

Հանդիպման ընթացքում քննարկվել է հայ-լիտվական երկկողմ օրակարգի հարցերի լայն շրջանակ, բարձր է գնահատվել երկու երկրների միջև ձևավորված քաղաքական երկխոսությունը և ընդգծվել է տարբեր ոլորտներում համագործակցության ընդլայնման հրամայականը։ Հատուկ կարևորվել է ԵՄ դերը Հայաստանում ընթացող բարեփոխումների գործընթացի շարունակականության ապահովվման հարցում:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում