Ներքին 2 տարի առաջ - 17:13 12-09-2024

Տարոն Մարգարյանի հայրական շենքի վերելակն անմխիթար վիճակում է․ ասում են՝ պատճառը Տարոն Մարգարյանն է 

Կառավարության որոշմամբ Երևան քաղաքի բազմաբնակարան շենքերի բոլոր հին վերելակները պետք է փոխարինվեին նորորով, սակայն Երևան քաղաքի Ավան վարչական շրջանի Սայաթ-Նովա թաղամասի 8-րդ շենքի բնակիչներն ահազանգում են, որ իրենց շենքը շրջանցել են։

«Ամբողջ Ավանի շենքերի վերելակները փոխել են, մերը՝ ոչ։ Պատճառը կարծում ենք այն է, որ առաջ այստեղ է բնակվել վարչապետ Անդրանիկ Մարգարյանը և քաղաքապետ Տարոն Մարգարյանը։ Նիկոլը դրա պատճառով աչքաթող է անում մեր շենքը։ Վերելակը այնքան հին է, որ սեղմում ես վերելակի կոճակը վերելակը ո՛չ իջնում է, ո՛չ բարձրանում։ Պետք է մի քանի անգամ ուժեղ սեղմել, որ աշխատի։ Էլ չենք ասում, որ ամսվա կեսը վերելակը պարզապես չի աշխատում»,- Oragir.News-ի հետ զրույցում ասաց բնակիչներից մեկը։

Մեկ այլ բնակիչ էլ կիսեց հարևանի կարծիքը և ասաց․

«Մինչև 2018 թվականը շենքի վերանորոգումն ու մաքրությունը շատ լավ վիճակում էր։ Նիկոլ Փաշինյանի վարչապետ ընտրվելուց հետո շենքը դարձավ իշխանությունների աչքի գրողը»,- ասաց մեկ այլ բնակիչ։

Նշենք, որ բազմաբնակարան շենքերի մոտ 90%-ը կառուցվել է մինչև 1990 թվականը, այսինքն դրանցում տեղադրված վերելակների տարիքն արդեն իսկ գերազանցում է 30 տարին, որոշներինը նույնիսկ 50 տարին, մինչդեռ վերելակներ արտադրող կազմակերպությունների կողմից նշանակված ծառայության ժամկետ է սահմանված 25 տարին:

Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետարանի ծրագրով մայրաքաղաքի «երկնաքերերում» 500 հին վերելակ պետք է փոխարինվի նորերով: 5 մլրդ դրամ արժողությամբ 500 վերելակ գնելու մրցույթն ավարտվել է 2020 թվականի ամռանը, որից հետո սկսվել է դրանց տեղադրման գործընթացը: Ծրագիրն ամբողջությամբ իրականացվում է համաֆինանսավորման և կառավարության սուբսիդավորման ներքո: Քաղաքապետարանի տվյալներով՝ այսօր Երևանում գործում է ավելի քան 4,4 հազար վերելակ, որոնց մեծ մասը տեղադրվել է 1956-1993 թվականներին և պետք է փոխարինվի նորերով, քանի որ դրանց ծառայության ժամկետը 25 տարի է:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով