Ներքին 2 տարի առաջ - 09:05 05-12-2023

Արցախի ԱԺ-ն գաղտնի նիստե՞ր է անցկացնում․ շանտաժը շարունակվում է

Անհասկանալի իրավիճակ է ձևավորվել Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պարագայում։

Oragir.News-ի «նիկոլամերձ» աղբյուրների փոխանցմամբ, Ադրբեջանն արգելել է Արցախի ԱԺ նիստ հրավիրել` զգուշացնելով, որ իր հետ խաղեր տալ չի կարելի, ինչն արցախցիների կողմևց անտեսվել է, և հրավիրվել է ԱԺ գաղտնի նիստ։

Ըստ իշխանամերձ արցախցիների` տեղի է ունեցել արտահոսք, ինչի հետևանքով Ադրբեջանը հրաժարվել է պայմանավորվածությունից՝ արգելելով Կարմիր խաչին Արցախում զոհված տղաների դիերը տեղափոխել Հայաստան։

Ի դեպ, մեր աղբյուրները փաստում են, որ ԱԺ նիստերը հրավիրվում են ոչ միայն Ադրբեջանի աչքից թաքուն, այլև որոշ արցախցի պատգամավորների ևս, սակայն արտահոսք, այնուամենայնիվ, լինում է։

Խմբակցություններից մեկի պատգամավորը նշում է, որ պատգամավորների մեծ մասը ներկա է եղել, և քվորում ապահովվել է, մինչդեռ մեկ այլ խմբակցության պատգամավոր էլ հերքում է՝ ասելով, որ ստում են, ինչպե՞ս կարող են բոլորը ներկա լինել, երբ ինքը երբեք ներկա չի եղել այս ընթացքում հրավիրված ոչ մի նիստի։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով