Ներքին 4 տարի առաջ - 17:26 05-06-2022

Արցախի ոստիկանությունը խստացված ռեժիմով է ծառայություն անցկացնում

ՆԳ նախարար Կարեն Սարգսյանի կարգադրությամբ և ոստիկանության պետ Արտյոմ Հարությունյանի հրամանով, Արցախի Հանրապետության ողջ տարածքում շարունակվում է խստացված ռեժիմով ծառայությունը: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության ԱՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունից:

Մայիսի 17-ից Ոստիկանությունն իրականացնում է հատուկ միջոցառումներ։
Ճանապարհային ոստիկանությունը` համատեղ տարածքային ստորաբաժանումների և ԱՀ ԱԱԾ ծառայողների, երեկ՝ հունիսի 4-ին հատուկ միջոցառումներ է իրականացրել Մարտունու և Ասկերանի շրջաններում, որին հետևել է ՃՈ պետ Մավրիկ Նասիբյանը:

Ուժեղացված ծառայության շրջանակներում կանգնեցվել են բոլոր տրանսպորտային միջոցները, ստուգվել ճանապարհային երթևեկությանը մասնակցելու իրավունք վերապահող և փոխադրվող բեռի փաստաթղթերը, վարորդների և քաղաքացիների ներկայությամբ զննվել են տրանսպորտային միջոցները, ինչպես նաև փոխադրվող բեռը։

Ուժեղացված ծառայության ընթացքում հայտնաբերված խախտումների, հատուկ պահպանվող տարածքներ տեղափոխված տրանսպորտային միջոցների, մեքենաներում հայտնաբերված ապօրինի զենքի կամ ռազմամթերքի, ոչ սթափ վիճակում գտնվող վարորդների, առանց կամ կեղծ համարանիշերի և առանց վարորդական իրավունքի վկայականի տրանսպորտային միջոց շահագործելու վերաբերյալ տեղեկությունները կհրապարկվի 02 հաղորդաշարի առաջիկա թողարկմանը:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով

Ձեզ գուցե հետաքրքրի