Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 12:25 30-11-2023

ՀՀ-ում շատ մեծ տեմպերով աճում են վրացական համարներով մեքենաները, սկզբից ուրախանում էի. Փաշինյան

«Հայաստանում շատ մեծ տեմպերով աճում են վրացական համարանիշներով մեքենաները։ Ես դրա համար սկզբնական շրջանում շատ եմ ուրախացել՝ մտածելով, որ Վրաստանից Հայաստան այցելությունների թիվն արագ տեմպերով ավելանում է, սակայն երբ վիճակագրությունն ավելի խորն ենք ուսումնասիրել, պարզել ենք, որ հարցն ուրիշ տեղ է»,- այս մասին այսօր Կառավարության հերթական նիստում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Պարզվել է, որ ՀՀ քաղաքացիներն ավտոմեքենա ձեռք բերելիս ձևակերպում են շատ դեպքերում ժամանակավոր ներմուծում ու վրացական համարներով երթևեկում են Հայաստանում ու դա անում են, որ Հայաստանում մեքենաները չմաքսազերծեն»,- ասաց Փաշինյանը՝ նշելով, որ այս դեպքում խնդիր կա, քանի որ մեքենայի համարանիշը պետականության ատրիբուտ է․ «Մենք կարծում ենք, որ այս իրավիճակն այսպես շարունակել չի կարելի»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող