Ներքին 2 տարի առաջ - 11:13 30-11-2023

Արթիկում 39-ամյա որդին ծեծի է ենթարկել 70-ամյա հորը, նա հիվանդանոցում մահացել է

Նոյեմբերի 26-ին ՆԳՆ ոստիկանության Շիրակի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում էր ստացվել, որ ժամը 11.30-ի սահմաններում Արթիկ քաղաքի Չարենցի փողոցի մի տնից «պոլիտրավմա, ԳՈՒՏ, տրավմատիկ շոկ» ախտորոշմամբ «Գյումրի» բժշկական կենտրոն է տեղափոխվել 70-ամյա տղամարդ: Ըստ բժշկի տեղեկանքի՝ նա ի վիճակի չէ բացատրություն տալու:

Ոստիկանության Արթիկի բաժնից մեկնած օպերատիվ խմբին հիվանդանոց տեղափոխվածի որդին հայտնել էր, որ հայրը վնասվածքը ստացել է ծեծի հետևանքով:

Նախաձեռնվել է քրեական վարույթ:

Ոստիկանության Արթիկի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում «Գյումրի» բժշկական կենտրոնի մոտ ձերբակալվել և բաժին է տեղափոխվել 70-ամյա տղամարդու 39-ամյա որդին:

Նախկինում երեք անգամ դատապարտված երիտասարդը խոստովանել է, որ նոյեմբերի 25-ի երեկոյան, գտնվելով ոգելից խմիչքի ազդեցության տակ, կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել է հոր հետ, որի ընթացքում հարվածել և մարմնական վնասվածքներ է հասցրել նրան: Նա ներկայացվել է վարույթն իրականացնող մարմին և ձերբակալվել:

Նոյեմբերի 28-ին հիվանդանոցից հայտնել են, որ 70-ամյա տղամարդը մահացել է:

Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան