Ներքին 4 տարի առաջ - 00:55 21-07-2022

Աբովյանում 21-ամյա վարորդը Mercedes-ով վրաերթի է ենթարկել 34-ամյա հետիոտնին. վերջինս հիվանդանոցում մահացել է․ shamshyan.com

Այսօր՝ հուլիսի 20-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում, տեղեկացնում է Shamshyan.com-ը։

Ժամը 21:25-ի սահմաններում, Կոտայքի մարզի բնակիչ, 21-ամյա Լևոն Վարդանյանը՝ իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով, Աբովյան քաղաքի Հատիսի փողոցում վրաերթի է ենթարկել հետիոտն, Կոտայքի մարզի բնակիչ, 34-ամյա Նիկոլայ Նաղդալյանին:

Աղբյուրի փոխանցմամբ՝ վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է «Աբովյան» բժշկական կենտրոն, օգնել է վրաերթի ենթարկվածին օպերատիվորեն ժամանած Աբովյանի բժշկական կենտրոնի բժիշկների հետ տեղափոխել «Աբովյան» բժշկական կենտրոն:

Մինչ դեպքի վայրում քննիչը զննություն էր կատարում, հիվանդանոցից ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ է ստացվել, որ վրաերթի ենթարկվածը, վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով, մահացել է:

Վրաերթի փաստով Գ. Դալլաքյանի կողմից նախաձեռնվել է քրեական վարույթ:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող