Արտաքին 2 տարի առաջ - 09:09 30-11-2023

ԱՄՆ նախկին պետքարտուղար Հենրի Քիսինջերը մահացել է

100 տարեկան հասակում մահացել է ԱՄՆ նախկին պետքարտուղար, դիվանագետ Հենրի Քիսինջերը։ Այս մասին հայտնում է BBC-ն։

«Հենրի Քիսինջերը մահացել է այսօր Կոնեկտիկուտում ՝ տանը, հարյուր տարեկան հասակում»,- ասվում է գործակալության հաղորդագրության մեջ:

Քիսինջերը Պետդեպարտամենտի ղեկավարի պաշտոնում եղել է 1973-1977 թվականներին։ Այդ ժամանակ փորձ է արվել կարգավորել ԱՄՆ-ի հարաբերությունները ԽՍՀՄ-ի և Չինաստանի հետ, ինչպես նաև դադարեցնել պատերազմը Վիետնամում ։ Վերջին հարցում գործադրած ջանքերի համար նա արժանացել է Խաղաղության Նոբելյան մրցանակի։

Նա դիվանագիտական հզոր ուժ էր, որը որպես ազգային անվտանգության հարցերով խորհրդական և երկու նախագահների օրոք պետքարտուղար, անջնջելի հետք թողեց ԱՄՆ արտաքին քաղաքականության վրա։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
11:10 Տարադրամի փոխարժեքները
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
23:10 Հասմիկ Հակոբյանը մեծ քաղաքականությունը շփոթել է «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդաշարի հետ. լրագրող
07:47 Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի»․ «Հրապարակ»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
09:10 Ֆրանսիայում տեղատարափ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղը երեք մարդու կյանք է խլել
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով