Ներքին 2 տարի առաջ - 23:48 28-11-2023

Երևանի մետրոպոլիտենի «Աջափնյակ» կայարանի, փետրվարի 31-ի և Հայաստանի պայծառ ապագայի մասին

Պահպանողական կուսակցության նախագահ Կարեն Հեքիմյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Վարձով բնակարանների, գազաբալոնների, բեռնատարների, փետրվարի 31-ի, «Աջափնյակ» կայարանի և Հայաստանի պայծառ ապագայի վերաբերյալ:

Այսօր, ի դեմս ՊԵԿ-ի, հարազատ պետությունս զգուշացրեց վարձով բնակվող և սեփական անշարժ գույքը վարձակալությամբ հանձնող բնակիչներին, որ 2023թ դեկտեմբերի 1-ից, անշարժ գույքի վարձակալության հետ կապված օրենքով սահմանված պահանջները չպահպանելու դեպքում, տուգանգներ են սահմանվել:

Հիշեցնեմ, որ դեռևս 2022թ հուլիսին, ի դեմս չգիտեմինչի, հարազատ պետությունս հայտարարել էլ ավտոմեքենաների գազաբալոնների ստուգաչափման պարտադիր լինելու, իսկ 2023թ նոյեմբերին Երևան քաղաքի կենտրոն 2.5 տոննա և ավելի քաշ ունեցող բեռնատարների ժամը 7:00- 21:00 մուտքի սահմանափակման մասին:

Չմոռանամ հիշեցնել Երևանի մետրոպոլիտենի «Աջափնյակ» կայարանի, փետրվարի 31-ի և, իհարկե, Հայաստանի պայծառ ապագայի մասին:

Լավն է հարազատ պետությունս»:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան