Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 12:08 18-09-2025

Մեր պետությունն իր գոյության ողջ ընթացքում նման մասշտաբի ծրագրեր չի իրականացրել. Փաշինյանը՝ մետրոյի «Աջափնյակ» կայարանի մասին

Մետրոյի «Աջափնյակ» կայարանի նախագիծը բաժանվել է երեք փուլի՝ «Բարեկամություն»-ից մինչև կիրճ գտնվող թունելային հատվածի կառուցում, կամուրջի կառուցում ու կամուրջից թունել՝ դեպի կայարան ու բուն կայարանի կառուցում, կառավարության այսօրվա նիստում հայտարարեց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

«Կհայտարարենք մրցույթներ, կտեղեկացնենք բոլոր խոշոր ընկերություններին, որ մասնակցեն մրցույթներին, կունենանք հաղթող ու հաջորդ իսկ քայլով կքննարկենք ֆինանսական միջոցների տրամադրման հարցը»,- ասաց նա։

Ավինյանը վստահեցրեց, թե 2026 թվականին կարող են «Աջափնյակ» կայարանում սկսել աշխատանքները։

«Կայարանի կառուցումից հետո Երևանի մետրոպոլիտենում ուղևորահոսքի աճը կլինի մոտ 25 տոկոս»,- նշեց նա։

Նիկոլ Փաշինյանն էլ ասաց, թե մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցումը շատ կարևոր է։

«Տեսեք, մենք երկու րոպեում սա նկարագրեցինք, 15 րոպեից սկսելու են ասել՝ «բա ո՞ւր է, ինչո՞ւ չկառուցվեց, ասացին՝ չարեցին», և այլն։ Ես ուզում եմ՝ մենք հասկանանք, որ մեր պետությունն իր գոյության ողջ ընթացքում նման մասշտաբի ծրագրեր չի իրականացրել, նույնիսկ ամենաարագ գործող տեղերում այս ծրագրերը նման արագությամբ չեն իրականացվում»,- հայտարարեց Փաշինյանը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան