Արտաքին 2 տարի առաջ - 12:52 28-11-2023

ԱՄՆ-ը պատրաստ է Ուկրաինային և Իսրայելին լրացուցիչ օգնություն տրամադրել

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Մայք Ջոնսոնը հայտնել է, որ Կոնգրեսը մինչև Սուրբ Ծնունդ հավանություն կտա Իսրայելին և Ուկրաինային լրացուցիչ օգնության փաթեթի տրամադրմանը: Այս մասին հայտնում է BBC-ն:

«Կարծում եմ, որ այս ամենը պատրաստ կլինի առաջիկա օրերին։ Ես վստահ եմ, որ մենք կարող ենք դա անել։ Մենք չենք կարող թույլ տալ Վլադիմիր Պուտինին քայլել Եվրոպայով, և հասկանում ենք Ուկրաինային օգնության անհրաժեշտությունը»,- ընդգծել է Ներկայացուցիչների պալատի խոսնակը՝ Ֆլորիդայի Սարասոտա քաղաքում կայացած միջոցառման ժամանակ:

Միևնույն ժամանակ Ջոնսոնը աջակցության տրամադրման պայման է առաջադրել. նրա խոսքով՝ դա կախված կլինի նրանից, թե կկարողանա՞ն արդյոք օրենսդիրները համաձայնության գալ անվտանգության քաղաքականության փոփոխությունների շուրջ:

Ավելի վաղ ԱՄՆ Սենատում դեմոկրատական մեծամասնության առաջնորդ Չակ Շումերը հայտարարել էր, որ մտադիր է Ուկրաինայի և Իսրայելի ֆինանսավորման հարցով քվեարկություն անցկացնել դեկտեմբերի 4-ին:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան