Ներքին 2 տարի առաջ - 10:30 27-11-2023

Արցախի Մարտակերտի շրջանի Հարությունագոմեր գյուղում դեռևս հայ կա

«Արցախի Մարտակերտի շրջանի Հարությունագոմեր գյուղում դեռևս հայ կա»,- տեղեկությունը Oragir.News-ի հետ զրույցում հաստատել է Հարությունագոմեր գյուղի համայնքի նախկին ղեկավար, բռնի տեղահանված Աշոտ Աբրահամյանը։ Մեր զրուցակցի խոսքով՝ այս ամիսների ընթացքում ինքը միշտ կապի մեջ է եղել Կարմիր խաչի աշխատակիցների հետ և հենց իր ահազանգի հետքերով է Կարմիր խաչն օրերս Հայաստան տեղափոխել իր երեք համագյուղացիներին։

«Երբ սեպտեմբերի 20-ին հարկադրաբար լքել ենք գյուղը,պարզվել է, որ մեր համագյուղացիներից 4–ը թյուրիմացաբար մնացել են գյուղում։ Նրանցից երկուսը հոգեկան խանգարումներով անձինք էին, մյուս երկուսը՝ հայր և որդի»,- ասում է Աշոտ Աբրահամյանը։ Վերջինիս հավաստմամբ, ինքն այս ողջ ընթացքում Կարմիր խաչի աշխատակիցներին հորդորել է գնալ գյուղ իր համագյուղացիների հետքերով։

«Նրանցից երեքն արդեն ՀՀ-ում են, իսկ 70-ամյա Պանդորա Մկրտչյանը, ով հոգեկան խանգարում ուներ, այս պահի դրությամբ գյուղում միայնակ ապրում է։ Երկու օր առաջ եմ կրկին կապվել Կարմիր խաչի աշխատակիցների հետ, ովքեր հաստատել են, որ Պանդորան վատառողջ է, նա այժմ բուժում է ստանում, և հնարավոր է, որ առաջիկա օրերին տեղափոխեն ՀՀ»,- ասում է Աշոտ Աբրահամյանը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում