Ներքին 4 տարի առաջ - 14:58 05-11-2021

Ռուս խաղաղապահների աջակցությամբ՝ նոր մանկապարտեզ կբացվի ԼՂ Մարտակերտի շրջանի երկու համայնքի երեխաների համար. ՌԴ ՊՆ

Ռուս խաղաղապահները բարեգործների հետ համատեղ անցել են նոր 40 տեղանոց մանկապարտեզի տեղակայման սոցիալական հարցի լուծմանը՝ Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի շրջանի նախատեսված Սրխավենդ և Կիչան գյուղերի երեխաների համար: Այս մասին ասվում է ՌԴ ՊՆ տեղեկագրում։

«Նախօրեին խաղաղապահ զորակազմի ընդունարան դիմում է ստացվել Կիչան համայնքի ղեկավարությունից երկու բնակավայրի համար պանկապարտեզ ստեղծելու մասին: Համակարգող խորհրդի հետ համատեղ խաղաղապահ ուժերը, տեղի վարչակազմերի ղեկավարները ժամանել են համայնք, որտեղ վարչակազմը տարածք է տրամադրել մանկապարտեզի կառուցման համար»,- ասել է խաղաղապահ զորակազմի արագ արձագանքման կենտրոնի ներկայացուցիչ Ռուսլան Իվանովը:

Նշվում է, որ տեղի կարիքավոր ընտանիքների համար մանկապարտեզում նոր աշխատատեղեր կստեղծվեն: Անձնակազմի անդամներն աշխատանքի կընդունվեն մրցույթի հիման վրա:

Ռուս խաղաղապահներն ավելի վաղ օգնություն են ցուցաբերել Մարտունի և Մարտակերտ քաղաքներում՝ հակամարտության հետևանքով վնասված շրջանային հիվանդանոցների վերականգնման հարցում:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում