Ներքին 4 տարի առաջ - 12:58 30-12-2021

Ամանորյա ծրագիր՝ նվիրված ռուս խաղաղապահներին և Մարտակերտի շրջանի բնակիչներին

Ամանորի նախաշեմին ՌԴ Հյուսիսային նավատորմի երգի-պարի համույթի արտիստները ամանորյա նոր ծրագրով ելույթ են ունեցել ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողների և Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի շրջանի բնակիչների համար, ասվում է ՌԴ ՊՆ կյաքում:

Ամանորի և սուրբծննդյան տոներին համույթի արտիստները ելույթ կունենան Լեռնային Ղարաբաղի բոլոր 27 դիտակետերում, ինչպես նաև Լաչինի միջանցքի դիտակետերում և կշնորհավորեն Ասկերանի, Մարտունու և Մարտակերտի շրջանների բնակիչներին, երեխաներին Ռուսաստանից նվերներ ու հուշանվերներ կհանձնեն։

Լեռնային Ղարաբաղում կրակի և ռազմական գործողությունների դադարեցումը վերահսկելու համար տեղակայվել է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբ։ Ռուսաստանի Դաշնության, Ադրբեջանի նախագահների և Հայաստանի Հանրապետության վարչապետի համատեղ հայտարարության մեջ նշված պայմանավորվածությունների համաձայն՝ 2020 թվականի նոյեմբերի 10-ին Մոսկվայի ժամանակով ժամը 00:00-ից հրադադարի ռեժիմ է սահմանվել, և Լեռնային Ղարաբաղում բոլոր ռազմական գործողությունները դադարեցվել են։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»

Ձեզ գուցե հետաքրքրի