Ներքին 4 տարի առաջ - 11:56 26-11-2021

Ռուս խաղաղապահները հումանիտար օգնութուն են փոխանցել ԼՂ Ասկերանի շրջանի Խնածախ գյուղի բնակիչներին

Ռուսական խաղաղապահ զորակազմի հումանիտար արձագանքման կենտրոնի մասնագետները հումանիտար օգնություն են հատկացրել Լեռնային Ղարաբաղի Ասկերանի շրջանի Խնածախ գյուղի բնակիչներին և այն ապրող տեղահանված անձանց: Այս մասին ասվում է ՌԴ ՊՆ տեղեկագրում։

Հաղորդվում է, որ հումանիտար ակցիան խաղաղապահներն իրականացրել են գյուղի վարչական շենքում: Բնակիչներին մոտ մեկ տոննա հումանիտար ապրանքներ են փոխանցել, այդ թվում՝ մանկական և մեծահասակների կոշիկներ, հագուստ և կենցաղային պարագաներ, ինչպես նաև դպրոցական փաթեթներ 1-5-րդ դասարանի 40 աշակերտի համար:

Ակցիայի շրջանակում օգնություն է հատկացվել Խնածախի ավելի քան 800 բնակչի:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը` բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»

Ձեզ գուցե հետաքրքրի