Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 14:10 24-11-2023

Քայլե՛ք, անցե՛ք այդ ճանապարհով և վերցրեք ձեր աշխատավարձը. Փաշինյանը՝ ուսուցիչներին

Շիրակի մարզից մի ուսուցչուհի, հարց ուղղելով Փաշինյանին, խնդրեց ընդառաջել 15 տոկոս աճ չգրանցած, բայց 30 տարվա փորձ ունեցող ուսուցչներին, որպեսզի թույլ տան գոնե 1 տարի աշխատելու հնարավորություն ունենա։ Ուսուցչուհին նշեց, որ նման պարագայում մանկավարժը պատասխանատվություն կունենա ավելի շատ աշխատելու և հաղթահարելու անցողիկ շեմը։

Ի պատասխան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ իրենք ուզում են համոզված լինել՝ դասարան մտնող ուսուցիչը համապատասխանում է որոշակի չափանիշների․ «Կա մի գիծ, որից ներքև չի կարող լինել ուսուցչի որակավորումը։ Այն ուսուցիչները, որոնք չեն անցել ատեստավորումը, եթե հաջորդ անգամ ատեստավորման քննությունն անցնեն և ատեստավորման նվազագույն շեմը՝ 60 տոկոսը, չհաղթահարեն, բայց մենք տեսնենք, որ նախկին ատեստավորումից ի վեր 15 տոկոսով բարելավել է ցուցանիշը, մենք տեսնենք, որ դուք աշխատում եք, նորից կերկարացնենք հնարավորությունը»,- ասաց Փաշինյանը։

Վերջինս նշեց, որ ուզում են՝ ուսուցիչների աշխատավարձն ավելի քան կրկնապատկվի․ «3 տարի առաջ կարո՞ղ էր կրկնապատկվել՝ չէր կարող, չկար այդպիսի տարբերակ, հիմա ստեղծել ենք ճանապարհ դրա համար և խնդրում ենք մեր սիրելի ուսուցիչներին՝ քայլե՛ք, անցե՛ք այդ ճանապարհով և վերցրեք ձեր աշխատավարձը»,-ասաց նա։



Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով