Արտաքին 2 տարի առաջ - 11:54 24-11-2023

ՌԴ ԱԳՆ-ից հայտնում են՝ արևմուտքը ՌԴ-ի դեմ ավելի քան 17․5 հազար պատժամիջոց է սահմանել

ՌԴ ԱԳՆ տնտեսական համագործակցության դեպարտամենտի տնօրեն Դմիտրի Բիրիչևսկին հայտարարել է՝ հավաքական Արևմուտքը Ռուսաստանի դեմ սանձազերծված հիբրիդային պատերազմի շրջանակներում ավելի քան 17,5 հազար պատժամիջոց է սահմանել։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։

«Ռուսաստանի դեմ սանձազերծված հիբրիդային պատերազմի շրջանակներում հավաքական Արևմուտքը միակողմանի սահմանափակող միջոցներին հատուկ դեր է վերապահում։ Նրանց թիվն աննախադեպ է և արդեն գերազանցել է 17,5 հազարը»,- նշել է դիվանագետը։

Նա նաև հիշեցրել է նման արշավի նպատակները՝ խարխլել ռուսական տնտեսությունը, ստիպել քաղաքական ղեկավարությանը հրաժարվել արտաքին հարաբերություններում անկախ գծից և, առաջին հերթին, խափանել հատուկ ռազմական գործողությունն Ուկրաինայում։

«Փորձառու դիտորդի համար ի սկզբանե պարզ էր, որ ոչինչ չի ստացվի այս ձեռնարկումից», - ավելացրեց Բիրիչևսկին:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»