Մամուլ 2 տարի առաջ - 07:18 24-11-2023

Անդրանիկ Քոչարյանը դիմե՞լ է Ալիևին, որ բարձրաստիճան գերին ԱԺ քննիչ հանձնաժողով գա. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը դեռ հունիսի 20-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել էր, որ պատրաստվում են քննիչ հանձնաժողով հրավիրել նաեւ Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանին։ Հաշվի առնելով, որ այս պահին Արայիկ Հարությունյանն ապօրինի կերպով գերեվարվել եւ կալանավորվել է Ադրբեջանի իշխանությունների կողմից՝ նրան հանձնաժողով կանչելն անհնարին է դառնում:

«Ժողովուրդ» օրաթերթը ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր, քննիչ հանձնաժողովի անդամ Քրիստինե Պողոսյանից հետաքրքրվեց՝ արդյոք Արայիկ Հարությունյանին քննիչ հանձնաժողով կանչելն ուժի մեջ է, եւ ինչպես են դա պատկերացնում: «Կարծում եմ, որ այդ հարցը ճիշտ կլինի տալ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանին, երկրորդ՝ հանձնաժողովի աշխատանքն արդեն դեկտեմբերի 3-ին ավարտվում է. մեծագույն ցանկության դեպքում անգամ անհնար կլինի դա»,- ասաց Քրիստինե Պողոսյանը:

Պատգամավորից հետաքրքրվեցինք նաեւ՝ արդյոք պատրաստվում են կամ արդեն դիմել են այս ընթացքում Արայիկ Հարությունյանին ԱԺ հրավիրելու հարցով Ադրբեջանի ղեկավարությանը. «Հանձնաժողովում նման հարց չի քննարկվել. որքանով որ Ադրբեջանի կառավարության հետ խոսակցություն է տարվում, եւ դիմում են նրանց միջնորդների օգնությամբ այնտեղ բռնի պահվող մեր հայրենակիցների մասով, խոսակցությունն այնպես է ընթանում, որ բոլոր գերիները վերադառնան, առանց բացառության՝ կլինի դա Արայիկ Հարությունյանը, թե զինվոր, թե հասարակ քաղաքացի»:

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով