Ներքին 2 տարի առաջ - 23:30 23-11-2023

Գրավոր հարցում ուղարկեք. Գյումրի այցելած ՀՀ նախագահին լրագրողները չկարողացան հարցեր տալ

Արդեն տեղեկացրել ենք, որ այսօր պաշտոնական այցով Իրաքի Հանրապետության նախագահ Աբդ Ալ-Լատիֆ Ջամալ Ռաշիդը ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի ուղեկցությամբ այցելել է Գյումրի։ Իրաքի նախագահը եղավ «Թումո» կենտրոնում, հաջորդ կանգառը Գյումրիի նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանին պատկանող «Սև Բերդ» ամրոցն էր։

Տեղի ունեցած հարցուպատասխանի ձևաչափով քննարկմանը լրագրողների մուտքն արգելված էր: Ինչպես և սպասելի էր, Փաշինյանի թիմակիցը՝ ՀՀ նախագահը, չշփվեց լրագրողների հետ։

ՀՀ նախագահի աշխատակազմի լրատվության բաժնի պետ Աղասի Մարգարյանը այսպես մեկնաբանեց. «Կոնկրետ միջոցառում է Իրաքի նախագահի պաշտոնական այցի շրջանակներում, և դա իրենից ենթադրում է, որ հարցուպատասխան-ճեպազրույց նախատեսված չէ»:

Նշենք նաև, որ Oragir.News-ը Վահագն Խաչատուրյանին մի քանի հարցեր էր նախատեսել՝ Արցախի, Հայաստանի անվտանգությանը վերաբերվող, ինչպես նաև խաղաղության պայմանագրի հնարավոր ստորագրման վերաբերյալ: Չթույլատրվեց նախագահին հարց տալ, փոխարենը առաջարկեցին հարցերը գրավոր ուղարկել նախագահի աշխատակազմի պաշտոնական էլեկտրոնային փոստին։

«Գրավոր խնդրեմ պաշտոնական մեյլին։ Կայքում կա մեյլերի բազան»,- ասաց Աղասի Մարգարյանը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով