Ներքին 2 տարի առաջ - 21:26 23-11-2023

Պատերազմից հետո հատուկ արշավ է սկսվել «Հայաստան» հիմնադրամի դեմ․ Հայկակ Արշամյան

Այսօր՝ ժամը 22-ին, Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում կհեռարձակվի «Հայաստան» համահայկական հիմնադրամի «Քեզ համար, Հայաստա՛ն» խորագիրը կրող 26-րդ հեռուստամարաթոնը։ Այն կտևի 3 ժամ և նվիրված կլինի սահմանամերձ համայնքների զարգացմանը, ինչպես նաև Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին աջակցություն տրամադրելուն։

Այս առիթով Հանրայինի եթերում Պետրոս Ղազարյանը հյուրընկալել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանին։

Հարցին, թե ինչ եղավ 107 մլն դոլարը, որը հավաքվել էր 44-օրյա պատերազմի օրերին, Արշամյանը պատասխանեց, որ այդ մասին պարզաբանում տրվել է այս տարվա հունիս ամսին հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հերթական նիստի ժամանակ։

«Հաշվեքննիչ պալատը աուդիտ է իրականացրել պետական բյուջեում։ Ստուգել է 52 միլիարդի ծախսը, որը կատարել է Կառավարոթյունը, իրականացրել են այդ ծրագրերը տարբեր նախարարություններ, և տվել է դրական կարծիք։ Եվ այդ կարծիքը բաց դրված է Հաշվեքննիչ պալատի կայքում»,-ասաց նա։

Հիմնադրամի գործադիր տնօրենը վստահեցրեց, որ բոլոր ծախսերը մանրամասն տրված են։ Գումարի առյուծի բաժինը ծախսվել է սոցիալական տարբեր ծրագրերի վրա, որոնք նախատեսված են եղել Արցախից դեռ այն ժամանակ Հայաստան տեղափոխված արցախցիներին աջակցություն տրամադրելու համար։ Տարբեր աջակցություններ են տրամադրվել նաև առողջապահության և կրթության ոլորտում։

Արշամյանը նշեց, որ մասնակցել է ԱԺ-ում ընդդիմության նախաձեռնությամբ ստեղծված քննիչ հանձնաժողովի նիստերին, սակայն այդ հանձնաժողովը արդեն 2 տարի դադարեցրել է իր քննությունը։

Պետրոս Ղազարյանի հարցին, թե այդ քննություններից հետո մնաց միայն աղմո՞ւկը և հարվածը հիմնադրամի հեղինակությանը, տնօրենը հաստատեց․ «Ցավոք սրտի, այո՛, որովհետև ես ասել եմ և շարունակում եմ ասել, որ պատերազմից հետո դա հատուկ արշավ էր՝ կազմակերպված հիմնադրամի դեմ»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով