Ներքին 4 տարի առաջ - 00:04 03-06-2022

Այ իմ դեմ իսկապես արշավ սկսվել էր․ այն, ինչ արվել է պարոն Թաթոյանի հետ, նույնիսկ արշավիկ չէր․ Կարեն Անդրեասյան

Ես համաձայն չեմ այն մտքի հետ, որ Մարդու իրավունքնրի նախկին պաշտպան Արման Թաթոյանի դեմ արշավ էր սկսվել։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանն՝ անդրադառնալով հարցին, թե ՔՊ-ականները արշավ էին սկսել Թաթոյանի դեմ, ընդհուպ՝ նրան չէին հրավիրում Կառավարության նիստերին։

Հիշեցնենք, որ Կարեն Անդրեասյանը 2011 թ. մարտի 2-ին, ՀՀ Ազգային ժողովի որոշմամբ, ընտրվել է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան, սակայն պաշտոնավարման ժամկետը չլացած՝ 2016 թ. հունվարի 12-ին ներկայացրել էր հրաժարականի դիմում։

«Այ, իմ դեմ իսկապես արշավ սկսվել էր, այն, որ ասում են՝ արշավ, արշավը այսպիսին է լինում: Այն, ինչ արվել է պարոն Թաթոյանի հետ, նույնիսկ արշավիկ չէր, ջերմ հարաբերություններ ու աջակցություն է եղել: Իսկ Կառավարության նիստերին ես ինքս չեմ գնացել երկար ժամանակ, որովհետև համարել եմ, որ ՄԻՊ-ի ներկայությունը այդ նիստերին ոչ նպատակահարմար է: Իմ իմանալով՝ պարոն Թաթոյանը ինքն է բաց թողել որոշ ժամանակ նիստեր, որից հետո իր այդ տեղը կարծեմ հանել էր: Սա արշավ չէ, եթե Կառավարության նիստին մասնակցությունը լիներ արշավ, իմ պաշտոնավարման ժամկետը մինչև վերջ կավարտվեր»:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան