Արտաքին 2 տարի առաջ - 10:47 23-11-2023

Մեծ քսանյակի երկրները կոնսենսուսի են եկել Իսրայելի և Պաղեստինի խնդրի լուծման հարցում

«Մեծ քսանյակի» (G20) երկրները կոնսենսուսի են եկել Իսրայելի և Պաղեստինի խնդրի լուծման շուրջ՝ հիմք ընդունելով երկու պետությունների ստեղծման սկզբունքը։

Ինչպես փոխանցում է ՌԻԱ Նովոստին, այս մասին հայտարարել է Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին՝ G20-ի ղեկավարների առցանց գագաթնաժողովի փակման խոսքում։

«Իսրայելի և Պաղեստինի խնդիրը պահանջում է. մշտական լուծում՝ երկու պետություն ստեղծելով»,- ասել է Մոդին`ընդգծելով, որ Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի վերաբերյալ G20-ում շատ հարցերի շուրջ կա կոնսենսուս:

Ըստ Հնդկաստանի վարչապետի՝ մասնավորապես, բոլորը խստորեն դատապարտում են ահաբեկչությունն ու բռնությունը, ինչպես նաև անընդունելի են համարում դրանց պատճառով անմեղ մարդկանց, հատկապես՝ երեխաների ու կանանց մահը։

Նրա խոսքով՝ դիվանագիտությունն ու երկխոսությունը աշխարհաքաղաքական լարվածության կարգավորման միակ ուղին են՝ հավելելով, որ G20-ը պատրաստ է այդ հարցում ցուցաբերել հնարավոր բոլոր աջակցությունը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան