Մամուլ 4 տարի առաջ - 08:33 17-02-2022

Ուզում է «կոնսենսուսի» տպավորություն թողնել. Փաստ

Ինչպես հայտնի է, Նիկոլ Փաշինյանը վերջին մի քանի ամիսներին հանդիպումների շարք է անցկացնում արտախորհրդարանական ուժերի հետ, որոնց իշխանական շրջանակներում «արտախորհրդարանական ընդդիմություն» են անվանում, իսկ իրականում սպասարկում են Փաշինյանի քաղաքական շահերը։ Այս մասին փետրվարի 17-ի համարում գրել է «Փաստ» օրաթերթը։

Թերթի տեղեկություններով, Նիկոլ Փաշինյանն իր սատելիտ ուժերի ներկայացուցիչների հետ վերջին հանդիպման ժամանակ մանրամասներ է ներկայացրել, այսպես կոչված, «հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման» գործընթացի վերաբերյալ։ Մեր աղբյուրի փոխանցմամբ, թեման ներքաղաքական օրակարգում «տաք» պահելու համար մի քանի «սլիվներ» է արել: Իսկ հանդիպման հիմնական մեխը եղել է սահմանադրական փոփոխությունների թեման։

«Փաստի» տեղեկություններով, Փաշինյանը նախ ներկայացրել է, թե հանձնաժողովի աշխատանքներն ինչ փուլում են գտնվում, այնուհետև հավելել է, որ նշյալ քաղաքական ուժերը նույնպես կարող են առաջարկությունների փաթեթ ներկայացնել, ավելին՝ ակտիվ ներգրավված լինել պրոցեսում։ «Ըստ էության, սա արվում է գործընթացը լեգիտիմացնելու և հետագայում նոր Սահմանադրությունը որպես քաղաքական «լայն կոնսենսուսով» ստեղծված փաստաթուղթ մատուցելու համար»,- գրել է թերթը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով