Ներքին 2 տարի առաջ - 21:29 22-11-2023

Հստակ որոշված չէ, թե ինչ ծրագրերի է ուղղվելու USAID-ի կողմից տրամադրվելիք 4․1 միլիոն դոլարը

ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) ղեկավար Սամանտա Փաուերը X–ի իր միկրոբլոգում գրել է, որ Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց համար 4,1 մլն դոլար լրացուցիչ գումար կտրամադրվի։

«Ծանր է լսել, տեսնել այն ամենը, ինչի միջով անցնում են այս ընտանիքները։ Շատերն իրենց համայնքներից հեռացել են հրետակոծության ներքո։ Շատերը, որ հասել են այստեղ, ինչպես մեզ ասացին բժիշկները, ծանր թերսնուցումից են տառապում»,- գրել է Փաուերը։

Oragir.News-ը փորձեց կապ հաստատել փոխվարչապետի գրասենյակի ղեկավարի հետ՝ հասկանալու համար, թե ինչ ծրագրերի է ուղղվելու ամերիկյան լրացուցիչ օգնությունը, սակայն մեր զանգերն անպատասխան մնացին։

ՀՀ վարչապետի աշխատակազմի Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի տնօրեն Գոռ Ծառուկյանը մեզ հետ զրույցում այսպես արձագանքեց․ «Հստակ որոշված չէ, թե ինչ ծրագրի է ուղղվելու, դա տարբեր տրանշներով է տրամադրվում և տևական պրոցես է»,- ասաց Գոռ Ծառուկյանը, ապա ուղղորդեց գրավոր հարցում ուղարկել փոխվարչապետի գրասենյակ։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով

Ձեզ գուցե հետաքրքրի