Արտաքին 3 տարի առաջ - 15:20 21-03-2023

ԱՄՆ-ն տարված է Ռուսաստանին ռազմավարական պարտություն հասցնելու գաղափարով. ԱՄՆ-ում ՌԴ դեսպանը՝ Կիևին տրամադրվելիք ռազմական օգնության նոր փաթեթի մասին

Ամերիկայի Միացյալ Նահանգներում Ռուսաստանի Դաշնության դեսպան Անատոլի Անտոնովը հայտարարել է, ԱՄՆ-ն տարված է Ռուսաստանին ռազմավարական պարտություն հասցնելու գաղափարով։ Ինչպես փոխանցում է ռուսական ՏԱՍՍ լրատվական գործակալությունը, այս մասին Անտոնովն ասել է՝ մեկնաբանելով Ուկրաինային 350 միլիոն դոլարի ռազմական օգնության փաթեթ հատկացնելու վերաբերյալ ամերիկյան իշխանությունների որոշումը, որը ներառում է նաև հրթիռային համակարգերի արկեր։

Ռուս դիվանագետն ընդգծել է, որ ամերիկյան վարչակազմն իր քայլերով ուկրաինացի արմատականներին միայն նոր սարսափելի քայլերի է մղում։ «Վաշինգտոնը տարված է մեր երկրին ռազմավարական պարտություն հասցնելու գաղափարով։ Վարչակազմն իր քայլերով միայն նոր սարսափելի քայլերի է մղում ուկրաինացի արմատականներին։ Ռազմական տեխնիկայի յուրաքանչյուր առաքմամբ Զելենսկու ռեժիմն իրեն ավելի ու ավելի անպատժելի է զգում։ Առանձնահատուկ ցինիզմով նա շարունակում է սպանել Ռուսաստանի Դոնբասի, Զապորոժիեի և Խերսոնի շրջանների խաղաղ բնակիչներին»,- նշել է դիվանագետը։

Անտոնովը նշել է՝ ԱՄՆ-ն չի կարծում, որ կրակի վրա յուղ լցնելով, նպաստում է միայն ուկրաինական ճգնաժամի աշխարհագրության ընդլայնմանը։ Նրա խոսքով՝ նման գործողությունները վտանգում են ողջ Եվրոպայի անվտանգությունը՝ մեծացնելով Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև ուղիղ բախման վտանգը։

ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանը նշել է նաև, որ Բայդենի վարչակազմն աչք է փակում ուկրաինական վարչակազմում առկա կոռուպցիայի վրա՝ ուշադրություն հրավիրելով այն բանին, որ Ուկրինային մատակարարված սպառազինության մի մասը կարող է հայտնվել սև շուակայում։ «Մենք լուրջ մտահոգություններ ունենք, որ պաշտպանական արտադրանքի մի մասը կարող է հայտնվել սև շուկայում։ Որտեղ կհայտնվի զենքը: Ո՞վ է պատասխանատվություն կրելու, երբ այն ընկնի որոշ ահաբեկչական խմբավորումների և հանցավոր կազմակերպությունների ձեռքը»,- նշել է դիվանագետը։

Վերջինս միևնույն ժամանակ կոչ է արել ԱՄՆ իշխանություններին ձեռնպահ մնալ ուկրաինական հակամարտության հետագա հրահրումից և առավել ևս՝ թույլ չտալ հրապարակային հայտարարություններ բանակցությունների մեջ մտնելու նպատակահարմարության կամ աննպատակահարմարության մասին «Ի վերջո, դա Վաշինգտոնի որոշելիքը չէ»,- եզրափակել է նա։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան