Արտաքին 2 տարի առաջ - 15:30 22-11-2023

Վաշինգտոնը պնդում է, որ ՌԴ-ն «Վագներ»-ին հանձնարարել է «Հեզբոլլահ»-ին ՀՕՊ միջոցներ փոխանցել

Սպիտակ տան Ազգային Անվտանգության խորհրդում ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին հայտարարել է, որ Ռուսաստանի Դաշնության կառավարությունը «Վագներ» մասնավոր ռազմական ընկերությանը հանձնարարել է հակաօդային պաշտպանության միջոցներ փոխանցել «Հեզբոլլահ» արմատական շարժմանը։ Այս մասին հայտնում է CNN-ը։

«Ահաբեկչությանը հակազդելու նպատակով մենք պատրաստ ենք օգտագործել մեր պատժամիջոցների բոլոր գործիքները՝ Ռուսաստանի ֆիզիկական և իրավաբանական անձանց դեմ», - նշել է Քիրբին՝ խոստանալով, որ ԱՄՆ-ն ուշադիր կհետևի, թե արդյոք «Վագներ» մասնավոր ընկերությունը ռազմական տեխնիկա մատակարարո՞ւմ է Իրանին:

Ամերիկացի պաշտոնյան հայտնել է նաև, որ Թեհրանն այդ աջակցության դիմաց դիտարկում է Ռուսաստանին բալիստիկ հրթիռներ տրամադրելու հնարավորությունը՝ Ուկրաինայի դեմ օգտագործելու համար:

Նոյեմբերի սկզբին The Wall Street Journal թերթը, հղում անելով նաև ԱՄՆ հետախուզությանը, հաղորդել էր, որ «Վագներ» մասնավոր ընկերությունը նախատեսում էր «Հեզբոլլահ» շարժմանը փոխանցել «Պանցիր Ս-1» զենիթահրթիռային համալիրը:

Մեկնաբանելով այս հաղորդագրությունը՝ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ փաստացի «Վագներ» մասնավոր ընկերություն գոյություն չունի, ուստի նման պնդումները հիմնավորված չեն։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող