Արտաքին 2 տարի առաջ - 14:07 22-11-2023

Հրանտ Դինքի մարդասպանին կրկին ազատազրկում է սպառնում

Պոլսի հայկական «Ակոս» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի մարդասպան Օգյուր Սամասթին, ով նոյեմբերի 15-ին ազատ էր արձակվել, կարող է կրկին հայտնվել բանտում։ Այս մասին հայտնում են թուրքական լրատվամիջոցները։

Հաղորդվում է, որ նրան առաջադրվել է մեկ այլ մեղադրանք, համաձայն որի Սամասթը Թուրքիայում ահաբեկչական ճանաչված խմբավորման անունից է կատարել հանցագործությունը, իսկ այդ ժամանակ հանցանքի տվյալ մասը չի դիտարկվել, քանի որ վերջինս անչափահաս է եղել։

Ստամբուլի գլխավոր դատախազության կողմից կազմված նոր մեղադրականի համաձայն՝ Սամասթին սպառնում է 7 տարի 6 ամսից մինչև 12 տարվա ազատազրկում:

Մեղադրականը կազմվել է Դինքի ազգականների՝ Արաթի, Դելալի, Խոսրովի, Ռաքել Դինքի և Սերա Դինք Նազարյանի հայցի հիման վրա: Այն ուսումնասիրելու նպատակով ուղարկվել է Ստամբուլի 2-րդ ատյանի անչափահասների գործերով քրեական դատարան:

Օգյուր Սամասթի գործով առաջին լսումները տեղի կունենան դեկտեմբերի 26-ին:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան