Արտաքին 4 տարի առաջ - 22:17 05-05-2022

Հրանտ Դինքի գործով Ստամբուլի դատարանը որոշում է կայացրել

«Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության գործով Ստամբուլի շրջանային դատարան ներկայացված բողոքի քննությունն ավարտվել է։ 61 մեղադրյալների, այդ թվում՝ նախկին ոստիկանապետներ Ալի Ֆուաթ Յըլմազերի և Ռամազան Աքյուրեքի, որոնք հանցավոր անփութություն են դրսևորել Դինքի սպանության գործում, ազատազրկման և արդարացման դատավճիռները հաստատվել են դատարանի կողմից։ Այսպիսով՝ դատարանի որոշմամբ հաստատվել է Ստամբուլի 14-րդ քրեական պալատի որոշումն առ այն, որ Թուրքիայում ահաբեկչական համարվող գյուլենականները (FETÖ) աջակցել են սպանության հեղինակներին և հրահրողներին: Հաղորդում է ermenihaber-ը:

Անցած տարվա մարտին 76 մեղադրյալների վերաբերյալ վճիռներ էին կայացվել: Նրանցի 6-ը կալանավորվել են, իսկ 13-ը փախուստի մեջ են:

Նրանցից նախկին ոստիկանապետ Ալի Ֆուաթ Յըլմազերը և Ռամազան Աքյուրեքը դատապարտվել են ցմահ բանտարկության՝ «դիտավորությամբ սպանության» համար: Ընդհանուր առմամբ 26 մեղադրյալներ դատապարտվել են տարբեր չափերով ազատազրկման։ Մինչդեռ 37 ամբաստանյալներ արդարացվել են, 13 ամբաստանյալների գործերն առանձնացվել են՝ փախուստի մեջ գտնվելու պատճառով։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան