Մշակույթ 2 տարի առաջ - 18:59 19-11-2023

Մենք միայնակ ոչինչ ենք, հերիք չենք նույնիսկ ինքներս մեզ․ Արսեն Ազիզյան

Նոյեմբերի 18-ին և 19-ին «Գոյ» թատրոնում տեղի ունեցավ Պատրիկ Զյուսքինդի «ՕԾԱՆԵԼԻՔ» վեպի բեմականացման պրեմիերան։

Մոնոներկայացման հերոսը Ժան-Բատիստ Գրենույն է՝ 18-րդ դարում Ֆրանսիայում ապրող մի որբ, որ ծնվում է բացառիկ հոտառությամբ և աշխարհը ճանաչում է բույրերով։ Գրենույը ցանկանում է դառնալ օծանելիքագործ այն բանից հետո, երբ հանդիպում է մի երիտասարդ գեղեցկուհու, որի բույրից արբելով՝ ի վերջո սպանում է նրան։

Ներկայացման գլխավոր հերոսը երիտասարդ դերասան Արսեն Ազիզյանն է, բեմադրության հեղինակը՝ Արինա Արարատյանը։

«Եթե ներկայացումը նույնիսկ բանի պետք էլ չլինի, միևնույն է, անկեղծ է արված,- Oragir.News-ի հետ զրույցում ասաց դերասան Արսեն Ազիզյանը։

Դերասանի խոսքով՝ ներկայացումը կռիվ է հանճարի և հասարակության միջև։ Արթուն կյանքում մեր գերխնդիրն է ունենալ մեկին, լինել միասին՝ պահպանելով անհատականությունը․

«Մենակությունը սարսափելի զգացողություն է․ այն մենակությունը, որ ապրեց Գրենույը, աղետալի հետևանքներ է թողնում։ Դատել, ասել՝ ճիշտ է, կամ սխալ, շրջանակի մեջ դնելու չէ, քանի որ շատ պաթոլոգիկ և առանձնահատուկ իրավիճակ է։ Ամեն դեպքում՝ կյանքը հրաշալի բան է»։

Արսեն Ազիզյանը խոսեց նաև ներկայացման արդիականության մասին․

«Ներկայացումն այսօր այնքանով է արդիական, որ մեր իրականության մեջ մենակ ենք և դրա համար չենք դառնում միասին։ Միշտ մենակ ենք, և սա մեզ մի քիչ դանդաղեցնում է այն տեմպից, որ թելադրում է աշխարհը, կյանքը և այսօրը։ Մենք միայնակ ոչինչ ենք, հերիք չենք նույնիսկ ինքներս մեզ»։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»