Ներքին 3 տարի առաջ - 19:40 05-01-2023

105 տարի անց ոչինչ չի փոխվել, և ինչպես մեծն Արամ Մանուկյանն էր ասում, միայնակ ենք․ Ավետիք Իշխանյան

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Շուրջ 105 տարի առաջ, 1918 թվականին, ինչպես այս օրերին հայ ժողովուրդը կանգնած էր գոյաբանական խնդրի առաջ, լուծվում է Հայաստանի լինել չլինելու հարցը։ Եվ չնայած 1915թ․ ցեղասպանության ժամանակ, ոչ մի երկիր օգնության ձեռք չմեկնեց,միևնույնն է,ինչպես այսօր, այն ժամանակ նույնպես, շատերը հույսները դրել էին մեծ պետությունների վրա, ժամանակակից խոսքով՝ միջազգային հանրության։ Սակայն, այն ժամանակ, բախտի բերմամբ, թե պատահմամբ ( ի դեպ՝ սա կատակ չէ), հայ ժողովուրդը, թերևս ի հեճուկս հենց իրեն, ուներ Արամ Մանուկյան, ով շատ լավ հասկացել էր, միջազգային հանրության փուչ լինելը։ Ահա Արամ Մանուկյանի խոսքերը․

«Հայերով ոչ ոք չի հետքրքրվում՝ շոշափելի օգնություն հասցնելու մտքով, դրա հակառակը, կա դավադրական վերաբերմունք։ Մենակ ենք և պետք է ապավինենք մեր ուժերին՝ թե ճակատը պաշտպանելու և թե երկրի ներսը կարգ հաստատելու համար»։

Եվ Արամ Մանուկյանը ոչ թե թշնամուց խաղաղություն աղերսեց, այլ կազմակերպեց ինքնապաշտպանություն և տեղի ունեցավ հրաշքը՝ հաղթանակ և Հայաստանի Հանրապետության հռչակում։
Նորից կրկնեմ, 105 տարի անց ոչինչ չի փոխվել և ինչպես մեծն Արամ Մանուկյանն էր ասում, միայնակ ենք։

Ցավոք, 2020թ․ հետո, այս անցնող երկու տարիների ընթացքում, չունեցանք նոր, նվիրյալ՝ Արամ Մանուկյան, էլ չեմ ասում իշխանական դավաճանների մասին»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում

Ձեզ գուցե հետաքրքրի