Մշակույթ 3 տարի առաջ - 21:12 18-03-2023

Գրքերը՝ զինվորականներին, փառքը՝ «Մեծն Գեթսբի»-ին

«Մեծն Գեթսբի»-ն հաճախ ասոցացվում է երեկույթների, շքեղության և գլամուրի հետ, բայց սա բազմաթիվ թյուրըմբռնումներից մեկն է, որը սկսվել է գրքի առաջին հրատարակությունից:

1925-ին` գրքի տպագրվելուց հետո, մի առիթով Ֆիջերալդը բողոքել է իր ընկերոջը՝ Էդմունդ Վիլսոնին` ասելով. «Բոլոր ակնարկներից և նույնիսկ ամենաոգևորվածներից երևում է, որ ոչ ոք նույնիսկ չնչին պատկերացում չունի, թե ինչի մասին է գիրքը»:

Քննադատ Մորին Քորիգանը և շատ հանրաճանաչ գրախոսներ գիրքը համարել են հանցավոր գեղարվեստական ​​գրականություն։ Վեպն ուներ միջին վաճառք։ Հեղինակի մահվան պահին՝ 1940-ին, երկրորդ տպաքանակն անգամ չէին սպառվել։

«Մեծն Գեթսբի»-ի ճակատագիրը փոխվեց, երբ գիրքը ԱՄՆ զինվորականների կողմից ընտրվեց որպես իրենց նվեր: Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտին հատուկ հրատարակությամբ մոտ 155․000 օրինակ բաժանվեց Զինված ուժերին։ Գիրքը մեկ գիշերում ձեռք բերեց այդքան նոր ընթերցող։

Պատերազմից հետո վրա հասան Ամերիկյան Երազանքի ծաղկման և իրագործման տարիները։ Այս գիրքը դարձավ իբրև յուրօրինակ խորհրդանիշ այդ ժամանակաշրջանի փոփ-մշակույթի զարգացման համար, իսկ նրանք, ովքեր չէին հասցրել կարդալ օգնության հասավ Հոլիվուդում նկարահանված ֆիլմը։

Եթե հնում մոդայիկ էր Գեթսբիի թեմայով խնջույքներ ու խրախճանքներ կազմակերպելը, ապա հիմա մասնագետների և ընթերցողների շրջանում մեծ ուշադրության և ուսումնասիրության առարկա է վեպի տեքստն իր բովանդակային ենթաշերտերով։ Սա էլ բողոքի նոր ալիք է բարձրացրել՝ վեպի զգայուն բովանդակության հետ կապված։ Շատերի համար տհաճ է թվում Ֆիջերալդի ընդգծված բացասական վերաբերմունքը աֆրոամերիկացիների հանդեպ։


Վեպը քննադատվել է նաև ֆեմինիստական տեսանկյունից նշելով, որ իգական սեռի կերպարները չունեն ազատություն և դիտարկվում են միայն տղամարդու ցանկության պրիզմայով: «Մեծն Գեթսբի»-ի հիման վրա վերջին տասնամյակում ստեղծել են ֆիլմի ադապտացիաներ, մյուզիքլներ, բալետներ, ներկայացումներ, գրաֆիկական վեպեր։

Այս ամենը խոսում է մի բանի մասին՝ Ֆիջերալդի վեպը, ոչ միայն ունեցավ իր արժանի տեղը համաշխարհային գրականության մեջ, այլև գրավեց մշակույթի այլ ոլորտներ։

Արմինե Մուրադյան

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում